Լրահոս 24/7

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90 տոկոսը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) արտաքին օգնության պայմանագրերի ավելի քան 90 տոկոսը՝ մոտ 60 միլիարդ դոլարի ընդհանուր օգնությունն ամբողջ աշխարհում: Նախատեսված է թողնել USAID-ի մի քանի նախագիծ, որոնք փաստաբանները կփորձեն փրկել վարչակազմի հետ շարունակվող դատական գործընթացների ժամանակ՝ գրում է The Economic Times-ը:

Ըստ Associated Press-ի այս քայլը զգալիորեն նվազեցնում է ԱՄՆ միջազգային օգնությունը և արտացոլում է նահանջը ԱՄՆ երկարամյա արտաքին աջակցության քաղաքականությունից, որն օգնում էր ԱՄՆ շահերին՝ կայունացնել մյուս պետություններն ու տնտեսությունները, ստեղծել դաշինքներ:

Հունվարի 20-ին Թրամփը կարգադրել էր 90-օրում վերանայել բոլոր ծրագրերը, պարզելու, թե որոնք են արժանի շարունակության, և գրեթե մեկ գիշերվա ընթացքում դադարեցրեց բոլոր միջոցների հատկացումը օտարերկրյա օգնության համար, ֆինանսավորումից զրկվել են հազարավոր ծրագրեր: Թրամփի վարչակազմը և Մասկի Կառավարության արդյունավետության դեպարտամենտը աշխատանքից ազատել են կամ հարկադիր արձակուրդի ուղարկել USAID-ի աշխատակիցների մեծամասնությանը:

Շահույթ չհետապնդող կազմակերպությունների իրավաբանները զգուշացրել են, որ սպասվում են ավելի շատ պաշտոնանկություններ: Պետքարտուղարությունը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել է պաշտոնանկությունների հարցը:

Թիվ 1

Recent Posts

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ սեպտեմբեր. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «1988թ. այս օրերին՝…

4 minutes ago

ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ի իր դեսպանատներից ֆինանսավորել վրացական ընդդիմությանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիությունը ծրագրում է ամեն գնով Վրաստանը վերադարձնել «ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի»։ Այս մասին հաղորդագրություն է…

24 minutes ago

Հաստատվել է շրջհարկ վճարողների աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության…

43 minutes ago

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ․ ԴՕԿ կուսակցություն

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ, այս մասին հայտարարություն…

1 hour ago

Երբ փակում են Եռաբլուր գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է. Ա. Քոչարյան

ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում հանգիստ թողնել Եռաբլուրը։ «Եռաբլուրը սրբավայր է, սովորական գերեզման…

1 hour ago

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում մասամբ ազատ են միայն Հայաստանն ու Վրաստանը

Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների…

2 hours ago