Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել և հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին: Այդ մասին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին:
«Միջազգային գործըներների հետ հաղորդակցություն վարված է, բայց քանի որ միազգային գործընկերների հիմնական մասով նաև այս ոլորտում է գործունեություն ծավալվում, իրենք խորհրդապահական եղանակով են իրենց գործունեությունն իրականացնում, էթիկայի սկզբունքները նկատի ունենալով՝ ես նպատակահարմար չեմ համարում այս պահին շատ մանրամասներ ներկայացնել դետալների տեսանկյունից»,- ասաց Անահիտ Մանասյանը:
Հարցին, թե ինչու չի դիմում Ադրբեջանում իր պաշտոնակցին և գնում անձամբ տեսակցելու Ռուբեն Վարդանյանին, ՄԻՊ-ը պատասխանեց. «Ադրբեջանն արձագանք չի տվել, ինչը ցույց է տալիս այս պետության և կոնկրետ միգուցե պաշտոնատար անձանց ձևաչափը մարդու իրավունքների հարցերին առնչվելու, որովհետև ես ի սկզբանե շեշտադրել եմ, որ այս հարցերը հումանիտար հարցեր են իմ տեսանկյունից, մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր են, և, բնականաբար, դրանց համատեքստում կարելի է շատ հանգիստ իրականացնել ամբողջությամբ քաղաքական բնույթից դուրս ապաքաղաքական հաղորդակցություն, և այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը նշված խնդիրներին ես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չեմ համարում: Այդ հաղորդակցության միջոցով հնարավոր էր բազմաթիվ խնդիրներ լուծել»:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…