Համացանցը հեղեված է Ռուբեն Վարդանյանի լուսանկարներով, սոցիալական մեդիայում նրա մասին գրառումների պակաս չկա: Տարածվել է Վարդանյանի որդու, նրա փաստաբանի կոչը: Քաղաքական գործիչներից մեկն էլ հարկ է համարել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակման իր «դեղատոմսն» առաջարկել. Հայաստանը, որպես Հռոմի ստատուտի կողմ, պետք է Ադրբեջանի ղեկավարության դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնի, ձեռք բերի ճնշման լծակ եւ հասնի հայ ռազմագերիներին հայրենադարձությանը:
Նա, սակայն, մինչ այդ ոչ արդյունավետ է համարում պատանդառված անձանց հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցադիմումները, քանի որ Ադրբեջանը, որպես կանոն, ՄԻԵԴ-ի վճիռները չի կատարում, լկտիացած է: Այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ Միջազգային քրեական դատարանը վարույթ կընդունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Հայաստանի հայցը կամ Ադրբեջանը տեղի կտա այդ ճնշմանը: Լկտիացած է, ուրեմն նույն կերպ էլ կվարվի ՄՔԴ-ի հետ հարաբերություններում: Մանավանդ որ ՄՔԴ-ի դեմ ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել, իսկ Գերմանիան Իսրայելի վարչապետին այցի հրավեր է ուղարկել, չնայած որ ՄՔԴ դատախազը Նաթանյահուի ձերբակալության օրդեր է «դուրս գրել»:
Երբ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքի իր անձնական էջում գրեց, որ պատրաստվում է Ադրբեջանի պահանջով «բարձրանալ Շուշի» եւ հանձնվել ադրբեջանցիներին, տողերիս հեղինակը նույն հարթակում անմիջապես արձագանքեց, որ «մենք բոլորս Դավիթ Բաբայան ենք» եւ առաջարկեց, որ երբեւէ Ստեփանակերտում քաղաքական պաշտոն զբաղեցրած բոլոր անձինք հրապարակային դիմենք Ադրբեջանի նախագահին, հայտարարեն, որ կիսում ենք Դավիթ Բաբայանին մեղսագրվող «հանցանքները», ուստի պահանջում են նշել ներկայանալու ժամ եւ վայր, որպեսզի հանձնվենք ալիեւյան «արդարադատությանը»:
Նույն բովանդակությամբ գրառում կատարել եմ նաեւ ԼՂՀ նախկին նախագահների, մյուս պաշտոնյաների եւ զինվորականների առեւանգումից հետո: Ոչ մի արձագանք չեմ ստացել: Ինչու՞: Սա ամենեւին էլ հռետորական հարցադրում չէ: Երեւույթը, որ Բաքվում պահվող նախկին պաշտոնյաների գործընկերները խուսափում են նրանց կողքին կանգնելու, զրկանքները եւ տառապանքները կիսելու բարոյական պարտավորությունից, կարելի է չկասկածել՝ նոր եւ ավելի դաժան լիցքեր է հաղորդում իլհամալիեւյան վրիժառությանը:
Բաքվում, անկասկած, հայաստանյան մամուլը, հեռուստատեսությունը եւ սոցիալական մեդիան մշտադիտարկվում է եւ արձանագրվում, որ պատանդառվածների նկատմամբ հայ հանրության վերաբերմունքը նույնական չէ: Որ մենք մեկին հերոսացնում ենք, մյուսներին՝ ոչ: Որ մենք կարող ենք Բաքվի բանտում գտնվող ԼՂՀ նախկին նախագահին ծաղրել, նրան վերագրումներ անել, նրա մասին ստահոդ տեղեկություններ տարածել:
Ալիեւյան «դատավարության» մեկնարկին նախորդած մի փուլում բռնատեղահանված մարդկանց շրջանում «հավաստի տեղեկություններ» էին տարածվել, որ երեք նախկին նախագահներն «ամենեւին էլ Բաքվում չեն, վաղուց տեղափոխվել են արտերկիր եւ առոք-փառոք վայելում են կյանքը»:
Այս անբարոյականությանն ի տես՝ նրանց նկատմամբ ի՞նչ վերաբերմունք պիտի ունենա Ադրբեջանը: Պետք է կազմակերպի ցուցադրական «դատ» եւ հարկադրի խոստովանել, որ բանտում «ամեն ինչ կարգին է»:
Սոցիալական մեդիայի օգտատերերից մեկը դիպուկ դիտարկում էր արել. եթե Հայաստանը ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը բերի բանակցությունների սեղան, ապա Ադրբեջանը հակադարձելու է այլ հարցերում զիջման գնալու պահանջով: Սա ենթադրություն չէ, ստույգ կռահում է:
Մարդկային առումով, ինչ խոսք, ծանր է տեսնել «մեղադրյալների» տառապանքները: Նրանց ազատ արձակման եւ հայրենադարձության հարցով պետք է աշխատել օրնիբուն, անընդմեջ, նպատակադրված՝ առանց տարբերակելու: Բայց դա չի նշանակում, թե ով ասես՝ պետք է «հուշարար» լինի կամ առանձնացնի իր հերոսին: Եթե հերոսություն է՝ հերոս են բոլորը: Բայց այսօր գնահատանքի ժամանակը չէ, այլ՝ նրանց հայրենադարձությանը նպաստելու: Ինչպե՞ս: Մնում եմ իմ տեսակետին. ԼՂՀ բոլոր նախկին պաշտոնյաները պետք է դիմեն Իլհամ Ալիեւին եւ «մեղադրյալների պատասխանատվությունը» կիսեն:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023 թ. N 134 որոշմամբ…
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր այցելում…
Ստամբուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները, որոնք տևել են շուրջ 6.5 ժամ: Ըստ…
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների…
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների…
https://youtube.com/watch?v=luyzRfDBbVs&si=H--Jr7OkcwpYKbUx