Լրահոս 24/7

Դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության ամրապնդման անբաժան մասը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ.

1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում, դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման, գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ՝ առհավատչյան։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում. ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը և առանձին տարածաշրջաններ բախվում են բարդ և հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել, քան կենսական է։

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը, այդ միջավայրում տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջ մղումը։

Առաքելության խորը գիտակցում, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք և ճկունություն, պրոֆեսիոնալիզմ. այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։

Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ և երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ միասին անպայման հաջողելու ենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Թիվ 1

Recent Posts

Քաղաքապետը հանձնարարել է թաղամասային տրամաբանությամբ լուծում տալ խնդրին

2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ…

16 minutes ago

Գարունն իր ամբողջ շքեղությամբ գալիս է Հայաստան. Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է. «ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ…

33 minutes ago

Օրենքի ընդունումը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու գործողությունների օպերատիվ մաս. Հովհաննիսյան

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի իրականացումը չի նախատեսում կոնկրետ գործողություններ…

55 minutes ago

Փարիզն ու Լոնդոնը առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա զինադադար հաստատել

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար հաստատել մեկ ամսով, իսկ…

1 hour ago

Թրամփը կքննարկի Բայդենի օրոք հաստատված օգնությունը Ուկրաինային չեղարկելու հարցը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպում կունենա ազգային անվտանգության հարցերով իր գլխավոր օգնականների, այդ թվում՝…

1 hour ago

220 մլն դրամ՝ «Գործարանային», 115 մլն դրամ՝ «Սասունցի Դավիթ» կայարանների շարժասանդուղքների փոխարինման համար

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում շարժասանղուքների փոխարինման աշխատանքներ են կատարվում։ Մետրոպոլիտենի տնօրեն…

2 hours ago