Լրահոս 24/7

Փարիզն ու Լոնդոնը առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա զինադադար հաստատել

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար հաստատել մեկ ամսով, իսկ դրա համար այդ ընթացքում պետք է հրաժարվել օդային և ծովային հարվածներից ու էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից։ Le Figaro թերթի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը նաև ընդունել է, որ դժվար է լինելու ստուգել՝ արդյոք հրադադարը ռազմաճակատում պահպանվում է, թե՝ ոչ, քանի որ ճակատային գծի երկարությունը հավասար է Փարիզից Բուդապեշտ հեռավորությանը։

Ֆրանս-բրիտանական առաջարկի համաձայն՝ եվրոպական ցամաքային զորքերն Ուկրաինա կմտնեն միայն երկրորդ փուլում։ «Առաջիկա շաբաթներին ուկրաինական հողում եվրոպական զորքեր չեն լինի»,- Մակրոնի խոսքը մեջբերել է Լe Figaro-ն:

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ բանակցությունները կարող են տևել շաբաթներ, իսկ խաղաղապահ զորախումբը կարող է տեղակայվել խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Խոսելով Մակրոնի ծրագրի մասին՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ինքը «տեղյակ է ամեն ինչից»։

Մակրոնը նշել է նաև, որ իր երկիրը և եվրոպական մյուս պետությունները պաշտպանության համար պետք է ծախսեն համախառն ներքին արդյունքի 3-3,5 տոկոսը։ Եվրահանձնաժողովը պետք է ավելի ստեղծագործաբար մոտենա պաշտպանական ծախսերի ֆինանսավորման հարցին, հավելել է նախագահը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Քրեական ենթամշակույթը տղաներին թուլացնելու մեթոդ է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին…

18 minutes ago

ՀՀ-ում կա խտրականություն և բռնություն կանանց նկատմամբ. Միրզոյան

Վաղուց ժամանակն է, որ մենք շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ, և, ավելին…

22 minutes ago

Ավելի լավ կապրեին, եթե կանայք իրենց ներուժը լիարժեք իրացնեին. Փաշինյան

Անզեն աչքով կարելի է նկատել՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները. Կառավարության նիստում…

44 minutes ago

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Հայաստանյան 10 բանկերի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաև Ֆասթ Բանկն է, ինչպես նաև հեռահաղորդակցության…

55 minutes ago

Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին: «Խորապես վշտացած…

1 hour ago

Անհուսալի վարկերի ծրագրի համար 3594 անձ է դիմել

Անհուսալի վարկերի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի համար այս պահի դրությամբ բավարարվել է 3594 անձի դիմում.…

1 hour ago