Լրահոս 24/7

Քաղաքապետը հանձնարարել է թաղամասային տրամաբանությամբ լուծում տալ խնդրին

2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց, որի շներհիվ համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ:

Զեկուցվել է, որ 2024թ. նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ փաստաթուղթը խիստ պահանջներ է առաջադրել, անգամ անհնարին է դարձրել հանրային տարածքներում տարերայնորեն կառուցված շինությունների օրինականացման գործընթացը:

Անդրադառնալով բոլոր այն տներին, որոնք չունեն սեփականության վկայական կամ ինքնակամ են իրենց սեփական հողերի վրա, քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այդ բնույթի բոլոր դիմումներն անխոչընդոտ ստորագրվում են:

Ինչ վերաբերում է բնակելի թաղամասերի խնդրին և այդ տարածքներում մի քանի տասնյակ տարիներ առաջ կառուցված տներին՝ հանձնարարվել է թաղամասային տրամաբանությամբ խնդրին լուծում տալ՝ հանդիպելով բնակիչների հետ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

43 minutes ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

55 minutes ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

1 hour ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

2 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

2 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

2 hours ago