Լրահոս 24/7

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության պատճառով։

Թուրքիայի այս քայլը հաջորդել է Իրանի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը, որտեղ Թուրքիայի դեսպանը երկուշաբթի օրը հանդիպել էր նախարարության Միջերկրական և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մահմուդ Հեյդարիի հետ:

Հանդիպմանը պատճառ էր հանդիսացել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները՝ կապված Սիրիայում Իրանի դերի հետ:

«Մեր ժողովուրդների փոխադարձ շահերը և տարածաշրջանային նուրբ իրավիճակը պահանջում են խուսափել ոչ ճշգրիտ հայտարարություններից և անհիմն վերլուծություններից, որոնք կարող են լարել երկկողմ հարաբերությունները»,- հայտարարել էր Հեյդարին։

Նշենք, որ Ֆիդանը, Al Jazeera-ին տված հարցազրույցում, քննադատել էր Իրանի քաղաքականությունը Սիրիայում։ Աշխարհազորայիններին աջակցությունը վտանգավոր էր որակել և կոչ էր արել փոխել քաղաքականությունը:

«Եթե դուք փորձում եք ապակայունացնել երրորդ երկիր, ապա այլ երկրներ կարող են պատասխան տալ՝ աջակցելով ձեր սահմաններում գտնվող խմբերին»,- ասել էր Ֆիդանը։

Իրանի արտգործնախարարության խոսնակը խոստովանել էր Թեհրանի և Անկարայի միջև առկա տարաձայնությունները։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ մեր երկկողմ հարաբերություններին։ Սակայն, կրկնվող հայտարարությունները, որոնք մենք լսեցինք, հակաարդյունավետ էին։ Մեր թուրք գործընկերները, հավանաբար, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն Սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայելի) քաղաքականությանը Սիրիայում և ավելի լայն տարածաշրջանում»,- ասել էր Էսմայիլ Բաղային։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…

1 hour ago

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…

2 hours ago

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

2 hours ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

2 hours ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

3 hours ago

Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ՝ իր շահերը պաշտպանելու համար

Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ իր ապրանքների համար…

3 hours ago