Կառավարության կողմից 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրով Ծաղկաձորում կկառուցվի զբոսայգի, թատրոն, վարչական նոր շենք և ավտոկայանատեղի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ծաղկաձորում 3հա տարածք փրկում են կոմերցիոն ներդրման տրամաբանությունից և հանրային ներդրում ապահովում։
«Որ Ծաղկաձորում զբոսայգի լինի, ավտոկայանատեղիների լինեն, թատրոն լինի»,- ասել է նա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն էլ, ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը, հայտնել է, որ Ծաղկաձոր համայնքին կհանձնի 3680 քմ մակերեսով շենք-շինություններ և 2.9 հա հողատարածք, որի վրա մինչև 2029 թվականը կկառուցվեն վարչական նոր շենք, թատրոն, ավտոկայանատեղի (110-200 մեքենայի համար), քաղաքային զբոսայգի (2 հա տարածքով)։ Ըստ նրա, նախատեսվում է համայնքի միջոցներով մինչև 2029 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում իրականացնել 1 միլիարդ դրամի ներդրում։
«Ներկայումս նվիրաբերվող հողամասի վրա կա 5 շինություն, որոնք ենթակա են փոխարինման երկու նոր շենքով՝ վարչական շենք և թատրոն։ Կիսանկուղային հարկերում և բակային տարածքում կառուցվելու են ավտոկայանատեղիներ՝ նախատեսված 110-200 ավտոմեքենայի համար»,- մանրամասնել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքում անօթևանների…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել…
Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…
Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…
2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…
Ղազախստանից Ակտաու-Բաքու-Ջեյհան նավթամուղով Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ ընթացիկ տարում։ «ԿազՄունայԳազ» ընկերությունից հայտնել են,…