Լրահոս 24/7

Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.

«Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են գործող իշխանության խորացող փակուղին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե «ինքնահայտարարագրվածները» Գյումրիի ընտրություններին մասնակցում են «իրենց թալանած գույքը պաշտպանելու» նպատակով, խայտառակ ձախողումներից ուշադրությունը շեղելու պարզունակ և օգտագործված տեխնոլոգիա է:

Յոթ տարի առաջ հեղափոխությունը խոստանում էր վերադարձնել թալանվածը, պատասխանատվության ենթարկել երկիրը կեղեքած մեծ ու փոքր հանցագործներին, սակայն այսօր՝ հեղափոխությունից յոթ տարի անց ոչ միայն թալանչիները պատասխանատվության չեն ենթարկվել, այլև պատրաստվում են մասնակցել ընտրություններին: Նրանց մասնակցության նպատակը միայն ունեցվածքի պաշտպանությունը չէ. նրանք հույս ունեն Գյումրիի ընտրությունների արդյունքները օգտագործել ռևանշի համար՝ երկրում համապետական նոր քաղաքական գործընթացներ պարտադրելու նպատակով:

Իրավիճակն առավել մտահոգիչ է դառնում, երբ նկատում ենք, որ այդ անձինք չունեն ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ էլ քաղաքական արգելքներ ընտրություններին մասնակցելու համար: Սա խոսում է ոչ միայն դատաիրավական համակարգի խորքային ճգնաժամի, այլև գործող իշխանության բացարձակ կամազուրկ լինելու մասին:

Իշխանությունը, իրական քաղաքական մրցակցություն ապահովելու փոխարեն, կրկին դիմել է հին ու մաշված մարտավարությանը՝ վախեցնել մարդկանց «հին ռեժիմի» վերադարձով: Բայց իրական հարցն այդպես էլ անպատասխան է մնում. ինչպե՞ս է ստացվել, որ Գյումրին կեղեքած, ունեզրկած, սպանություններով ու թալանով հայտնի մարդիկ այսօր ոչ միայն ազատության մեջ են, այլև փորձում են ձևավորել քաղաքի քաղաքական ապագան:

Այս իրավիճակը ոչ միայն ցույց է տալիս դատական ու իրավական համակարգերի անգործությունը, այլև մատնանշում է իշխանության քաղաքական սնանկությունը: Տարիներ շարունակ Գյումրին մնացել է զարգացման խոր ճահճի մեջ: Քաղաքում չեն քննարկվում զարգացման ծրագրերը, չեն ներկայացվում նոր գաղափարներ, փոխարենը հանրային քննարկումների կենտրոնում հայտնվում են «վարդանիկներն» ու «մարտունիկները»:

Գյումրին արժանի է իրական պայքարի՝ հանուն քաղաքի ապագայի, ոչ թե հերթական քաղաքական թատրոնի: Քաղաքը պետք է ազատվի վախի մթնոլորտից, պաթոսից և դատարկ լոզունգներից: Պատասխանատվությունը տարիների ձախողումների, անգործության և խուսափողականության համար չի կարող փոխարինվել մանիպուլյացիաներով և կեղծ օրակարգերով»։

Թիվ 1

Recent Posts

Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…

5 minutes ago

Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…

20 minutes ago

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…

31 minutes ago

Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…

56 minutes ago

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

1 hour ago

2020-2024 թվականներին եվրոպական զենքի ներմուծումն աճել է 155%-ով․ SIPRI

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի…

2 hours ago