ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների թիմերի միջև վերջին օրերի լարված հարաբերություններին։
Դիտարկմանը, թե Լևոն Քոչարյանը, Ագնեսա Խամոյանը հարցնում են՝ ինչու 2018թ. չձերբակալվեցին Ռադիոտուն ներխուժողները, Շարմազանովն ասել է. «Պատվերով համերգ չի, որ երբ ուզեն, մենք իրենց տված հարցերին պատասխանենք։ Հանրությունը ունեցել է հարցեր, Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանել է։ Եթե հարցեր ունեին, թող մի անգամ մեզ տային այդ հարցերը։ 7 տարի հետո որոշեցի՞ն, որ հարցեր ունեն։ Երբ մենք գնում էինք Ռոբերտ Քոչարյանի դատերին՝ նրան պաշտպանելու, ինչու չէին ասում, թե մենք ձեզ հարցեր ունենք, էս ու՞ր եք գալիս»։
Ըստ Շարմազանովի՝ պատճառը իրենց որդեգրած նոր ռազմավարությունն է, որի հիմքում ընկած է ՀՀԿ-ից դիստանցավորվելը. «Ինչպես իրենք են ասում՝ տարանջատվելը։ Աստված իրենց հետ, թող տարանջատվեն։ Բա «զադերժկան» ինչումն էր, 7 տարի թող տարանջատվեին։ Ո՞վ է իրենց ձեռքը բռնել, բարի ճանախարհ»։
Շարմազանովը նաև նշել է, որ հինգ տարի շարունակ շինծու թեզեր են լսել, թե ով բերեց գործող իշխանությանը. «Եւ մեր գործընկերները՝ երկրորդի գրասենյակից կամ շրջապատից մեզ հինգ տարի շարունակ ասում էին, թե այդ հիմարությունների հետ կապ չունեն։ Բայց արի ու տես, որ իրենց ներկայացուցիչները գնացին եթերներում այդ շինծու թեզը ներկայացրին»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…