Հայերն ասում են, որ փորձությունները մեզ բաժին են ընկնում ոչ թե հենց այնպես, այլ որովհետև հենց մենք ենք ունակ դրանք հաղթահարել։
Թվում է, սակայն, որ հաղթահարում ենք ոչ այնքան հաջող։
Աշխարհի հետ ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ, երբ դավաճանությունը դարձել է նորմ, իսկ ագրեսիայի զոհին կարելի է առանց խղճի խայթի մեղավոր դարձնել։ Ամենասարսափելին այն է, որ այս ամենը տեղի է ունենում բազմաթիվ խելամիտ մարդկանց լուռ կամ բացահայտ հավանության պայմաններում։ Ցավով եմ գրում այս մասին․ երբեք չեմ տեսել նման մասշտաբային «վերապայմանավորում»։ Ամոթ է, անասելի ամոթ։
Տվյալ իրավիճակի լույսի ներքո ցանկանում եմ հստակ հայտարարել մի քանի բան.
• Ես եղել և մնում եմ լիբերալ։ Հավատում եմ խղճի և խոսքի ազատությանը, դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախությանը, օրենքի գերակայությանը, իշխանության փոփոխելիությանը։
• Իմ արժեհամակարգում դավաճանությունը մնում է դավաճանություն։ Հավատում եմ, որ Ուկրաինան և Հայաստանը դավաճանվեցին իրենց դաշնակիցների կողմից։
• Միշտ պահպանել եմ իշխանություններից անկախություն՝ երբեք ոչինչ չեմ խնդրել, ամեն ինչի հասել եմ սեփական ուժերով։ Եվ շարունակելու եմ նույն ուղով։ Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է։
• Մեկ տարի անց Հայաստանում ընտրություններ են։ Քաղաքական կուսակցություններից մեկը, նախընտրական ջղաձգումների մեջ, սկսեց հարձակվել հայկական մտավորականության վրա՝ մեղադրելով այն բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ։ Թե լռում է, թե շատ բարձր է խոսում, թե անկարող է, թե վաճառված, թե՝ իբր թե լիբերալ, իսկ ինչպես հայտնի է, բոլոր չարիքները լիբերալներից են։ Ցանկանում եմ պաշտպան կանգնել իմ մտավորականությանը, ինչպես ժամանակին պաշտպանեցի իմ ժողովրդին։ Հայ մտավորականությունը գոյություն ունի այնպիսին, ինչպիսին ինքն է ընտրել լինել։ Դա նրա իրավունքն է, նրա ընտրությունը։ Եվ ոչ մի քաղաքական ուժ, որը որոշել է ամոթալի մեթոդներով ինքնահաստատվել, իրավունք չունի այն դատելու։ Դուք կվերանաք, իսկ քարավանը կշարունակի ընթացքը։ Հենց այդպես էլ կլինի։
Եվ վերջապես․ Սիրիայում ցեղասպանություն է։ Դրան այլ անուն տալ չի կարելի։ Նոր ամերիկյան վարչակազմին աջակցություն հայտնած մարդիկ գրեթե ոչինչ չգիտեն պատերազմի մասին։ Իմ տեղեկատվական դաշտում բազմաթիվ ծաղրանքներ եմ տեսել Ուկրաինայի նախագահի՝ Օվալաձև աշխատասենյակում հնչեցրած խոսքերի վերաբերյալ․ «Բոլորն ունեն խնդիրներ, երբ պատերազմ է ընթանում։ Նույնիսկ դուք։ Դուք ունեք հիանալի օվկիանոս, և այժմ դա չեք զգում։ Բայց կզգաք ապագայում»։
Ժամանակակից պատերազմին առերես կանգնածները վաղուց հասկացել են, որ օվկիանոսը խոչընդոտ չէ։ Աշխարհում այլևս ոչ մի սահման գոյություն չունի, որը կարող է այն կանգնեցնել։ Բոլորը փուլ եկան։ Վերջինն ընկավ այն երկիրը, որի հանդեպ մենք հավատ ունեինք։
Եվ այժմ ամենուր նույն անարդարությունն է տիրում։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…