Լրահոս 24/7

Քննարկվել են ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ հարցեր

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO) նախագահ Մարիա Անդրիանի Կոստոպուլուի և ԵԽ Կանանց դեմ բռնության վարչության գործադիր քարտուղար Յոհաննա Նելլեսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության, պետությունների կողմից վերջիններիս տրամադրվող ծառայությունների ու ծրագրերի վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև ՀՀ-ում ընտանեկան բռնության դեմ օրենսդրության վերջին լայնածավալ փոփոխություններին։

Փորձագիտական խմբի ներկայացուցիչները մանրամասնել են GREVIO-ի գործունեությունը՝ ներկայացնելով հիմնական գործառույթները, սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ իրականացվող ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները։

Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբը (GREVIO) անկախ փորձագիտական մարմին է, որը վերահսկում է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) իրականացման գործընթացը:

Թիվ 1

Recent Posts

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

5 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

8 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

39 minutes ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

1 hour ago

Կառավարությունը 2 միլիարդ դրամի շահութաբաժին է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…

1 hour ago

«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ողջունել է երեկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները:…

2 hours ago