Լրահոս 24/7

Ի՞նչ է անոնսավորում Մոսկվան

Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին եւ ձեւակերպել, որ «Լոնդոնը շահագրգված է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման քայլերի, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցով բանակցությունների ձախողմամբ»:

Այդ տեսակետը նա հիմնավորում է հետեւյալ դիտարկմամբ. «ՆԱՏՕ-ի եվրոպական թեւը շարունակում է Բալթյան տարածաշրջանում Ռուսաստանին շրջափակելու իր քաղաքականությունը՝ անտեսելու Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության վերականգնումը: Կարծում եմ, որ իրավիճակի ներկայիս սրացումը ծրագրված է Լոնդոնում, որ շահագրգռված է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ձախողմամբ»:

Ռուսաստանի նախագահի օգնականը, որ տեւական ժամանակ զբաղեցրել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի, ապա եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ուշադրություն է հրավիրում Եվրամիության վերջին գագաթաժողովին, որտեղ ընդունվել է «Եվրոպայի մասշտաբային ռազմականացման որոշում» եւ եզրակացնում, որ «ռազմական սպառնալիքները միայն մեծանալու են»: Նա բարձր է համարում Բալթիկայում Ռուսաստանի նավահանգստային ենթակառուցվածքների եւ ազատ նավագնացության դեմ սպառնալիքների հետագա ահագնացումը: Պատրուշեւը հայտարարել է, որ «Ֆիննական ծոցը ոչ մեկի սեփականությունը չէ»: Ինչպես հայտնի է, Ֆինլանդիան անցյալ տարի անդամակցել է ՆԱՏՕ-ին: Ռուսաստանի նախագահի օգնականն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի այդ հանգամանքը, քանի որ անմիջապես ավելացնում է, որ Բալթիկայում Ռուսաստանը «հզոր դաշնակից ունի, դա Բալթյան նավատորմն է»:

Նա անոնսավորել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ տարածաշրջանում ուժեղ ռազմական ներկայություն ունենա, քանի որ խոսքը վերաբերում է Արկտիկայում տնտեսական եւ գիտա-հետազոտական գործունեության ծավալմանը:

Քաղաքական մեկնաբանների մեծամասնությունը կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունները նույնպես պայմանավորված են Արկտիկայում ազդեցության ամրապնդման նկատառումներով: Դատելով Ռուսաստանի նախագահի օգնականի դիտարկումներից, Մոսկվան համարում է, որ այդ հարցում նույնպես համաձայնության պետք է հասնի միայն Վաշինգտոնի հետ՝ անտեսելով ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ Եվրամիության շահերը:

Պատրուշեւի հարցազրույցի հրապարակմանը զուգահեռ Reuters-ը տեղեկություն է տարածել, որ վերջին երկու-երեք շաբաթներին ռուս եւ ամերիկացի փորձագետները համատեղ քննարկումներ են ունեցել մի փաստաթղթի շուրջ, որ Ռուսաստանը ներկայացրել է որպես իր անվտանգության երաշխիքների «համալիր ցանկ»:

Լրատվամիջոցը չի բացահայտում փաստաթղթի մանրամասնությունները, բայց ընդգծում է, որ դրանք տարբեր ժամանակ Ռուսաստանի պաշտոնյաների եւ նախագահ Պուտինի կողմից հնչեցվել են:

Փաստացի Ռուսաստանի նախագահի օգնական Պատրուշեւը բացահայտում է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկում են Եվրոպայում եւ հարակից տարածաշրջաններում ազդեցության ոլորտների բաժանման հնարավորությունը, իսկ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը՝ փորձում «խոչընդոտել»:

Եթե աշխարհաքաղաքական իրավիճակի սկզբունքային գնահատկանը դա է, ապա նույնիսկ ուկրաինական ռազմաճակատում հրադադարի հաստատումը կայունության, առավել եւ խաղաղության ոչ մի հեռանկար չի խոստանում: Ո՞րն է Ռուսաստանի ռազմա-տնտեսական հավակնությունների սահմանը, ի՞նչ հակաքայլեր ունի Եվրամիությունը: Միացյալ Նահանգները որքանո՞վ է հաստատակամ Եվրոպան «հանձնելու» մտադրության մեջ: Պատրուշեւը փաստացի համաեվրոպական անկայունություն է գուժում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

12 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

13 hours ago