ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը և խնդիրները։
Քննարկվել է նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած` սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ նախանշելով իրականացման հետագա ուղղությունները։
Կողմերն ընդգծել են ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակում ներկայում տարվող աշխատանքները։
Հանդիպման ավարտին կարևորվել են առավել ընդգրկուն օրակարգով ԵՄ-ի հետ փոխգործակցության շարունակակությունը՝ հաշվի առնելով ՊԵԿ ռազմավարության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համընդհանուր օրակարգից բխող սահմանների համալիր կառավարման շրջանակում առկա առաջնահերթությունները։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…
Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…