ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին մասնակցել են Արարատի մարզպետ
Սեդրակ Թևոնյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։
Ընկերությունն արտադրում է Հայաստանի ցեմենտի շուրջ 15%-ը, բուն արտադրությունում ներգրավված աշխատակիցների թիվը 100 է, լոգիստիկ ծառայություններինը՝ 200։
«Շինցեմենտ» ՍՊԸ-ն արտադրական գործունեությունն ընդլայնելու նպատակով ներկայումս աշխատում է երեք աղացներով (նախկինում՝ մեկի փոխարեն), որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 140 հազար տոննա ցեմենտ։ Նշված քանակի արտադրանք տալու համար անհրաժեշտություն է առաջանում ներմուծել շուրջ 200-210 հազար տոննա կլինկեր։
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը վճարել է 1.41 մլրդ դրամ հարկեր ու մաքսային վճարներ։
Ընկերության համասեփականատերեր Գուրգեն Սարգսյանի և Համազասպ Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասերով, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության առաջիկա ծրագրերին և ներդրված ժամանակակից սարքավորումներին։
Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական օժանդակության գործիքակազմը, որի կիրառմամբ կարող է ավելացվել արտադրական ծավալները։
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…
ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…