Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նա ներկայացրել է ֆեդերացիայի գործունեությունը, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

«Մեր ֆեդերացիայի ամենակարևոր առաքելությունն է համախմբվել առողջ գաղափարի շուրջ, ամուր լինել, չհանձնվել և օրինակ ծառայել մյուսներին,- ասել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահը: -Ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մեզ աջակցելու և հաշմանդամային սպորտի կողքին կանգնելու համար: Այսօր այս արդյունքներն ունենք Ձեր աջակցության շնորհիվ»:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին նման արդյունքներով հայրենիք վերադառնալու համար՝ ընդգծելով, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ և ոգեշնչման աղբյուր են դառնում այլոց համար:

«Շնորհավորում եմ ձեր ոգու ուժի համար: Սպորտում հաղթում են մարդիկ, որոնք ուժեղ են նախ և առաջ իրենց ոգով: Վստահ եմ, որ ձեզ համար շատ կարևոր է տեխնիկական, հոգեբանական վիճակը և ոգու ամրությունը, այնպես որ ամո՛ւր եղեք,- ասել է նախագահ Սարգսյանը: -Հիացած եմ ձեր բոլորի կամքով: Երբեմն շատ հեշտ է հիասթափվել, ընկնել ծայրահեղության մեջ: Աստված ձեզնից յուրաքանչյուրին կյանք է տվել, և եթե ինչ-որ բան այնպես չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Օրինակ բերելով աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած նա շարժվելու, խոսելու հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, կարողացել է ամբողջ աշխարհին զարմացնել իր կամքի ուժով և կյանքի հանդեպ ունեցած սիրով:

«Ամենակարևորը ոգու ամրությունն է: Ոչ մի հիվանդություն, ոչ մի հաշմանդամություն չի կարող ձեր կամքը կոտրել, եթե ինքներդ չկոտրվեք, և որևէ ֆիզիկական թերություն կամ հաշմանդամություն չի կարող պատճառ լինել, որ դուք ակտիվ չլինեք ձեր կյանքում»,-ասել է նախագահը՝ մարզիկներին մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

editors

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

13 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

15 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

44 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

45 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

47 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

49 mins ago