Լրահոս 24/7

Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք

Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 մլրդ եվրոյով ավելացնելու մասին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ:

«Կարևոր է նաև, որ բացի անվտանգության և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներից, որոնք նախատեսված են հիմնական օրենքով, մենք վերջապես ևս 3 միլիարդ եվրո ենք հատկացնում Ուկրաինային 2025 թվականին աջակցելու համար։ Դա նշանակում է, որ Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել 7 մլրդ եվրո, ինչպես նախորդ տարի», – ասել է նա։

Նա նշել է, որ մարտի 18-ին Գերմանիայի Սահմանադրությունում փոփոխություն կմտցվի, որը թույլ կտա զգալիորեն ավելացնել պարտքը պաշտպանության ֆինանսավորման համար և մեծ աջակցություն կապահովի Ուկրաինային:

«Սա հզոր ազդանշան է այն մասին, որ Գերմանիան լուրջ է վերաբերվում սեփական անվտանգությանը, Ուկրաինայի անվտանգությանը և Եվրոպայի անվտանգությանը։ Մեր ներդրումը եվրոպական աշխարհում, որը մենք կհրապարակենք վաղը Գերմանիայի Բունդեսթագում պատմական որոշման մեջ, մի բան է, որը նախկինում երբեք նման մասշտաբով չենք արել», – ընդգծել է Բերբոքը։

Հիշեցնենք, որ դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ Գերմանիայում քննարկում էին Ուկրաինայի համար 3 մլրդ եվրո հատկացնելու հնարավորությունը։ Սակայն այդ ժամանակ կանցլեր Օլաֆ Շոլցը հանել էր այդ հարցը օրակարգից։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

6 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

6 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

6 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago