Լրահոս 24/7

«Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»

Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» եւ ԱԺՃ կուսակցության վարչության անդամ Գյուլթեքին Հաջիեւան Facebook-ի անձնական էջում խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որ «պահանջում է ղարաբաղցի սեպարատիստներին ազատ արձակել»: Հաջիեւայի «մեդեական զայրույթի գտածոն» նրա այն միտքն է, որ, ի տարբերություն բանտերում եւ քննչական մեկուսարաններում կտտանքների ենթարկվող ավելի քան երեք հարյուր ադրբեջանցի քաղբանտարկյալների, այդ թվում՝ «անհեթեթ մեղադրանքներով կալանավորված լրագրող կանանց եւ աղջիկների», Ադրբեջանի իշխանությունները «ղարաբաղցի ռազմական հանցագործներին պահում են շքեղ պայմաններում, ապահովում նրանց բոլոր իրավունքները, նույնիսկ հնարավորություն են տվել, որ դատարանում հանդես գան իրենց մայրենի լեզվով»:

Հաջիեւան փաստցի կրկնել է այն, ինչ բազմիցս ասել են անգամ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության մի շարք ներկայացուցիչներ: Նրանք Եվրախորհրդարանին հորդորել են հայ պատանդների եւ ռազմագերիների հարցով Ադրբեջանի դեմ որեւէ բանաձեւ չընդունել, քանի որ «դա ծանրացնում է ադրբեջանցի քաղբանտարկյալների դրությունը»:

Փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչները, իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Նիդերլանդներում գործող «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը» հայ պատանդների եւ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի «դատարանի» կայացրած եւ կայացնելիք վճիռները համարում են «օրինական, հիմնավորված եւ միանգամայն արդարացի», բայց միջազգային կառույցներից պահանջում են նույն իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի քաղբանտարկյալներին ազատ արձակի:

Ինչու՞ է «կատաղել» Գյուլթեքին Հաջիեւան: Օրերս Վաշինգտոնում «Թուրան» գործակալության նախկին թղթակիցը տեղեկություն է հայտնել, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի «երկկուսակցական հանձնախումբը նախապատրաստվում է քննարկման ներկայացնել մի բանաձեւ, որը Միացյալ Նահանգների կառավարությանը կարգելի պահեստամասեր եւ այլ տեխնիկական միջոցներ տրամադրել Ադրբեջանի նախագահի օդանավի վերանորոգմանը եւ վերազինմանը, քանի դեռ ֆոկտոր Գուբաթ Իդաբօղլուի դեմ քրեական հետապնդումը չի դադարեցվի, եւ նա լիովին չի արդարացվի»:

Հայ պատանդներին եւ ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ Մայք Ուոլցի հիշեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ Սպիտակ տան համար այդ խնդիրն ավելի օրակարգային է, քան՝ Գուբադ Իբադօղլուի արդարացումը կամ Թոֆիգ Յաղուբլուին պատժի կրումից ազատ արձակումը:

Ադրբեջանական ընդդիմությունը, իրավապաշտպանները, որ գործում են հիմնականում եվրոպական հարթակներում, պետք է հասկանան եւ ընդունեն, որ «ընտրովի ժողովրդավարություն» եւ «մարդու իրավունքների պաշտպանություն» չի լինում: Ըստ էության, որքան ալիեւյան ռեժիմի զոհ է Գուբադ Իբադօղլուն կամ Մոհամեդ Կեկելովը, նույնքան զոհ են ԼՂՀ նախկին նախագահները, մյուս պաշտոնյաները, հայ ռազմագերիները եւ Հակարիի ապօրինի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը:

Հաջիեւայի համար ատելի Արայիկ Հարությունյանի ազատությունը կերաշխավորի նաեւ իր քաղաքական համախոհ Թոֆիգ Յաղուբլուի ազատությունը: Եւ, ընդհակառակը, հայ պատանդների դատապարտումը զրոյացնում է ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակման հավանականությունը: Գրառման վերջում Հաջիեւան ադրբեջանցի բանաստեղծից իրավիճակին ոչ հարիր մեջբերում է արել: Նրան խորհուրդ եմ տալիս կարդալ հայ Մեծին՝ Հրանտ Մաթեւոսյանին. «Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

1 hour ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago