Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է որպես հրադադարի պայման։
Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ «Մենք շարունակում ենք աշխատել աջակցության ծրագրի վրա»,- ընդգծել է Կալասը՝ մեկնաբանելով Կիևին 40 միլիարդ եվրոյով աջակցելու ԵՄ ծրագիրը: Նրա համոզմամբ՝ Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել իրեն:
Կալասը Բրյուսելում ներկայացնելու է պաշտպանության վերաբերյալ ԵՄ Սպիտակ գիրքը՝ Եվրահանձնաժողովի ծրագիրը, որն ուղղված է ԵՄ տնտեսության ռազմականացմանը, ռազմական հզորությունների ավելացմանն ու Ուկրաինային զենքի մատակարարումների ուժեղացմանը:
«Եթե Ռուսաստանը հասնի նրան, որ դադարեցվի ռազմական օգնությունն Ուկրաինային, ապա կշարունակի գործել ինչպես ցանկանում է, քանի որ ուկրաինացիները չեն կարողանա պաշտպանվել», – նախազգուշացրել Է Կալասը։ Մեկնաբանելով Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է. «Այն հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանը մտադիր չէ լրջորեն որևէ զիջումների գնալ»:
Իր հերթին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը մարտի 19-ին Հելսինկիում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ Ուկրաինան իրեն պաշտպանելու անվիճելի իրավունք ունի՝ «ինչպես ինքնուրույն, այնպես էլ իր գործընկերների օգնությամբ», և Ֆինլանդիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…