Լրահոս 24/7

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է:

«ԱՀԿ-ն հայտնում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին: 2024-2025թթ. եվրոպական տարածաշրջանի երկրներում գրանցվել է կարմրուկի 127,350 դեպք, ինչը կրկնակի բարձր է 2023 թվականին գրանցված դեպքերից և ամենաբարձրն է 1997 թվականից ի վեր: Տարածաշրջանում գրանցված դեպքերի ավելի քան 40 տոկոսը կազմում են մինչև հինգ տարեկան երեխաները: 2025 թվականի մարտի 6-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի մահվան 38 դեպք։

2024 թվականին կարմրուկի բոլոր դեպքերի մեկ երրորդը բաժին է ընկել եվրոպական տարածաշրջանին: Միայն 2023 թվականին տարածաշրջանում 500,000 երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Եվրոպական տարածաշրջանում 2024 թվականին ամենաշատ դեպքերը գրանցել են Ռումինիան՝ 30,692 դեպք, որին հաջորդում է Ղազախստանը՝ 28,147 դեպք: 2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 359,521 դեպք։
Հայաստանում 2025 թվականին կարմրուկի դեպքեր չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

6 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

9 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

9 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

9 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

10 hours ago

Իսրայելը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու մտադրության մասին

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…

10 hours ago