Լրահոս 24/7

Վաշինգտոնը «հարկադրեց», որ Մոսկվան ընդունի պայմանավորվածությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավելի քան տասներկու ժամ տեւած բանակցություններից հետո Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը պայմանավորվել էին, որ արդյունքների մասին մարտի 25-ին կտարածվի կողմերի համատեղ հայտարարությունը, բայց դա տեղի չունեցավ:

Ավելին, նույն օրը Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ բանակցությունները կրել են տեխնիկական բնույթ, իսկ մանրամասնությունները չեն հրապարակայնացվի, քանի որ մասնագետներն աշխատում են զեկույցի վրա: Ըստ Պեսկովի՝ միայն անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, թե «ինչ ըմբռնումներ կան»:

Պեսկովի այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց ամերիկյան կողմը բացահայտեց բանակցությունների օրակարգը, այնուհետեւ ընդարձակ մեկնաբանություն հրապարակեց Ուկրաինայի նախագահը եւ կարեւորեց, որ Սեւ ծովում կրակի դադարեցման եւ առեւտրային նավագնացության վերականգնման մասին առաջարկությունը Կիեւի համար ընդունելի է, քանի որ պայմանավորվածությունը վերաբերում է նաեւ ենթակառուցվածքներին:

Այս բացահայտումներին հետեւեց ռուսական կողմի արձագանքը, որտեղ, սակայն, շեշտը դրված է գյուղատնտեսական նշանակության բեռների եւ հանքային պարարտանյութերի արտահանմանը Միացյալ Նահանգների կողմից տրված երաշխիքների, ինչպես նաեւ ռուսական նավերի համար մուտքի արգելքը վերացնելու ուղղությամբ ձեռնարկելիք քայլերի կարեւորության վրա:

Տպավորություն է, որ Վաշինգտոնը «հարկադրել է», որպեսզի Մոսկվան հրապարակայնացնի նախնական պայմանավորվածությունները, որոնց գործնականացումն, ինչ խոսք, պահանջում է լրացուցիչ քննարկումներ եւ, իրոք, արդեն զուտ տեխնիկական բնույթի համաձայնություններ:

Ստեղծված իրավիճակը գոնե ընդհանուր գծերով հասկանալու համար, կարծես, պետք է «բանալի» ընտրել նավագնացության ենթակառուցվածքների անվտանգության երաշխիքների մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկու դիտարկումը: Հնարավոր է՝ ուկրաինական կողմի այդ առաջարկությունն առայժմ միայն Վաշինգտոնի հավանությանն է արժանացել, իսկ Մոսկվան կոնկրետությունից խուսափում է, քանի որ խոսքը փաստացի Սեւ ծովի նավահանգստների, պահեստարանների եւ մատակարարման ուղիների անվտանգության երաշխիքների մասին է:

Եթե հրադադարի հաստատման մասին համաձայնագրում այդ դրույթը ներառնվի, ապա կստացվի, որ Ռուսաստանը հրաժարվում է Սեւ ծովի ուկրաինական նավահանգիստների դեմ ռազմական գործողություններից: Այս իմաստով հատկապես պետք է նկատի ունենալ, որ վերջին երեք տարիներին Ռուսաստանը բազմիցս թիրախավորել է Օդեսան եւ ամեն անգամ «հիմնավորել», որ հարվածել է նավահանգստին, որտեղ «ռազմական նշանակության բեռներ եւ ենթակառուցվածքներ կան»:

Սեւ ծովում առեւտրային նավագնացության խնդիր Ուկրաինան չունի. առափնյա եվրոպական երկրներն ուկրաինական նավերն ընդունում են առանց որեւէ սահմանափակման: Այդ նավահանգիստները, սակայն, Ռուսաստանի համար փակ են: Եւ եթե ուժի մեջ մտնի նավագնացության ենթակառուցվածքների անվտանգության երաշխիքներ սահմանող նորմ, ապա Ռուսաստանի համար ուկրաինական նավահանգիստներ ելումուտը փաստացի վերահսկողությունից դուրս կմնա:

Չափազանց կարեւոր է նաեւ, որ հաջորդիվ կարող է օրակարգ բերվել Ազաովի ծով եւ Կերչի նեղուց ուկրաինական նավերի ազատ մուտքի հարցը: Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նավագնացության այդ ուղիներն Ռուսաստանի կողմից շրջափակված են, քանի որ Մոսկվան ջրային այդ տարածքները համարում է «ներքին», որտեղ գործում է միայն ռուսաստանյան իրավազորությունը:

Ի՞նչ բնույթ եւ ընթացք կունենան հետագա քննարկումները: Եթե Ռուսաստանը վերջնականապես ընդունի նավագնացության եւ նավահանգստային ենթակառուցվածքների անվտանգության երաշխիքների իր բաժինը, ապա Ուկրաինայի համար բացվում է Վրաստանի եւ առհասարակ Հարավային Կովկասի հետ ուղղակի հաղորդակցության հնարավորություն: Չխոսած Թուրքիա-Ուկրաինա ապրանքաշրջանառության չափազանց կարեւոր հեռանկարի մասին: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հիմնական մոտիվներից մեկն էլ Սեւ ծովում ազդեցության մեծացումն է: Ետքայլը Մոսկվայի համար չափազանց ցավոտ կլինի: Բայց եթե միակ բանակցունակ գործընկեր է ընտրվել Վաշինգտոնը, ապա նրա «հարկադրանքը» մերժելու այլընտրանքը ո՞րն է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

21 minutes ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

1 hour ago

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

17 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

17 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

18 hours ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

18 hours ago