Լրահոս 24/7

Արժանապատիվ վերաբնակեցում՝ որպես ազգային պարտք

Քաղաքական գործիչ Լևոն Բարսեղյանը գրել է.

Արցախցիների մարդավարի տեղավորման եւ ինտեգրման համար 1,5 տարի է գրում եւ հրապարակում եմ կարծիքս. հարկավոր է մոտ 2 մլրդ դոլար: Հաշվարկս հասարակ է. ամեն ընտանիքին՝ տուն, տնամերձ հողամաս, օժանդակ տնտեսություն, մեքենա, ընտանի կենդանիներ, կահկարասի: Ոչ ստանդարտ, իհարկե, ամեն ընտանիք իր առանձնահատկությունն ունի: Դա շռայլություն չէ: Մարդիկ կորցրել են ամբողջ գույքը, գումարած մարդկային կորուստները: Մոտավորապես 30.000 ընտանիք՝ բազմապատկած 70-100 հազար դոլարով: Այդ հատկացումները պետք է լինեն կամ լինեին հիմնականում գույքային եւ ոչ ֆինանսական: Քաղաքացի կդառնան՝ սեփականություն տալ առանց անշարժ գույքի օտարման իրավունքի առնվազն 10 տարի, քաղաքացիություն չեն վերցնի՝ անշարժ գույքը եւ մեքենաները հատկացնել առանց սեփականության իրավունքի: Եւ հազարումի մանրուք …

Որտեղից պիտի ճարվեր այդ հսկա գումարը, դա էլ եմ բացատրել, ու ես չէ, որ պիտի կառավարությանը այդ հասարակ բանը բացատրեի, համաշխարհային դոնոր համայնքից, գործընկեր պետություններ, ԵՄ, միջազգային բարեգործական եւ մարդասիրական կազմակերպություններ եւ այլն: Լավ աշխատել էր պետք, հիմա էլ ուշ չէ, աշխարհով մեկ աղմկել ու փող քերել, բերել, հիմքերը ավելի քան բավարար են նման աղմուկի համար: Պարզ չէ՞, որ ֆաշիստ Ալիեւի ենթակայության տակ ոչ մեկը չի վերադառնալու ապրի Արցախում: Էդ կոպեկներով արցախցի կմնա՞ ստեղ ապրելու, հա մի քանի հազար հոգի տեղավորվել են զոռով շառով, բա մնացած 120.000-ը՞:

Իսկ «բա մենք շատ ունե՞նք, որ … » կարգի զրույցները բիսեդկում արեք, խնդրում եմ: Իմ ասածը բազմաթիվ խնդիրներ է/էր լուծելու. մարդ լինելու, մարդ մնալու, ժողովրդագրական, սոցիալական եւ այլն:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

8 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

9 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

10 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

12 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

12 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

14 hours ago