Լրահոս 24/7

Երբեմն դեղ է պետք խնդիրը լուծելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի օտարերկրյա ապրանքների վրա սահմանված բարձր մաքսատուրքերից, քանի դեռ այդ երկրները չեն հավասարակշռի իրենց առևտուրը ԱՄՆ-ի հետ:

Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս Թրամփն ասել է, որ չի ցանկանում տեսնել շուկաների անկում, բայց հավելել, որ շուկաների ներկայիս վիճակը չի անհանգստացնում․ «Երբեմն դեղ է պետք խնդիրը լուծելու համար»,- նշել է նա:

Այս խոսքերը հնչել են այն պահին, երբ համաշխարհային ֆինանսական շուկաները պատրաստվում էին երկուշաբթի օրը նոր անկումով սկսել առևտուրը: Միաժամանակ, Թրամփի թիմը փորձել է հանգստացնել շուկաները՝ հայտնելով, որ ավելի քան 50 երկիր արդեն կապ է հաստատել՝ մաքսատուրքերի շուրջ բանակցելու համար:

«Ես խոսել եմ շատ առաջնորդների հետ՝ եվրոպացիների, ասիացիների, աշխարհի տարբեր մասերից: Նրանք պատրաստ են համաձայնության գալ: Ես նրանց ասացի, որ չեմ ընդունի ձեր երկրների հետ առևտրային դեֆիցիտ: Դա չենք անի, որովհետև ինձ համար դեֆիցիտը նշանակում է կորուստ: Մենք ուզում ենք հավասարակշռված առևտուր կամ գոնե զրոյական տարբերություն»,- ասել է Թրամփը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

6 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

7 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

8 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

10 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

10 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

11 hours ago