ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում ենք հատվածներ այս հարցազրույցից.
Հարց. Եթե իրավաբանական ձևակերպումները մի կողմ դնենք կարելի է ասել որ ստիմուլը, որ լինի հանրահավաք և նրանք բողոքեն, դա տների վարձը տալու այդ համակարգը հանելն էր։
Պատասխան. «Իրականում հանելը չի, պարոն Ղազարյան, մենք ընդամենը ամիսներ առաջ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին պայմաններում փոփոխություններ են կատարել, բնակարանային աջակցության կամ կեցության ծրագրի աջակցություն է կոչվում դա որպեսզի հիմա ես կարողանամ ճիշտ բացատրել իրավիճակը, պետք է մի քիչ նախապատմությունը հիշեցնեմ, այս ծրագիրը կա դեռևս 2023 թվականի հոկտեմբեր ամսից, սկզբից կառավարությունը այն հաստատել էր վեց ամսով, որպես իրականում ժամանակավոր միջոցառում, որովհետև մենք նախատեսում էինք երկարաժամկետ բնակարանային բնակարանային ապահովության կամ աջակցության ծրագիրն անել։ Այնուհետև մենք շարունակեցինք մինչև 2024 թվականի տարեվերջ, հաշվի առնելով, որ բնակարանային ապահովության զուգայնակաբար գործարկված ծրագիրը դեռևս մեկնարկել է և ժամանակ կպահանջվի, որ մարդիկ դիմեն և դառնան այդ ծրագրի շ առու Եվ մենք նախորդ տարվա նոյեմբերին, 2024 թվականի նոյեմբերին հայտարարեցինք, որ այս ծրագրի պայմանները վերանայվելու են, ինչու՞, ուզում եմ բացատրել։ Կա այսպիսի ընթացք Եկեք մի հատ բացենք, թե ինչ է այդ ծրագիրը իրենց ներկայացնում, այսինքն դուք տալիս եք 50,000 դրամ 40,000 գումար 10,000, պարզ բառերով 50,000-ական դրամներ էինք հատկացնում յուրաքանչյուր մարդու ընտանիքի ամեն անդամին Անկախ այն հանգամանքից, այդ անդամը երեխա է, թոշակառու է, աշխատանքային տարիք մարդը աշխատանք ունի, թե ոչ։ Իմաստն այն է, որ մարդիկ վճարեն տան վարձը։ Այո, և մենք լավ հասկանում էինք, որ մեր աջակցությունն ավելին է, քան տան վարձը, ես դա ուզում եմ պարզ ասել, որովհետև այն ինչ սկզբից ընկալվում էր որպես անհրաժեշտ և մենք դա գիտեինք, հասկանում էինք, որ այդ միջոցների մի մասը մարզերում բնակվողները հատկապես կարող են նաև օգտագործել իրենց առօրյա կենցաղային ծախսերը հոգալու համար, ինչին դեմ չենք եղել, որովհետև որևէ դեպքում մենք չենք պահանջել նաև կամ պայման չենք սահմանել նաև, որ բերեն բնակարանային վարձի վճարումը հաստատող փաստաթղթեր, բայց դա ժամանակի ընթացքում ընկալվեց որպես սոցիալական օգնություն։ Եվ ավելին ասեմ, մենք ունենք կարծիք, որ այս սոցիալական օգնության տպավորություն թողնող միջոցառումը, որը մենք 50000-ականները, այսպես ասած, ժամանակի ընթացքում դարձավ գործոն, որով մարդիկ նախընտրում են այդ ծրագրի աջակցությունից օգտվել, բայց չդիմել երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագրին, որտեղ մենք սեփական իրավունք ենք խոստանում ընտանիքներին, յուրաքանչյուր անդամի հաշվով երեք-չորս կամ հինգ միլիոն դրամ աջակցություն ցուցաբերելու, որպեսզի մարդիկ վերջնականապես որոշեն իրենց երկարաժամկետ աջակց բնակության վայրը և տեղը։ Եվ մենք հասկանալով, որ այս ժամանակավոր սոցիալական բնույթ ունեցող բնակարանային վարձի աջակցության ծրագիրը դարձել է խանգարող գործոն երկարաժամկետ աջակցության ծրագիրը իրականացնելու հարցում, 2024-ի նոյեմբերին կայացրեցինք որոշում, որով ասել էինք, որ 2025 թվականի ապրիլից աջակցությունը կնվազի։ Կնվազի ու՞մ համար։ Մենք առաջին փուլում ասում ենք, որ կամ ընդհանրապես ապրիլից մինչև տարեվերջ, աշխատանքային տարիքի մարդկանց համար այլևս ասել ենք, որ այդ աջակցությունը չի գործի, կգործի երեխաների համար, կգործի կենսաթոշակային տարիքի անձանց համար, հաշմանդամություն ունեցող անձանց համար, առաջին և երկրորդ խմբի և կերակրողին կորցրած ընտանիքների համար։ Այսինքն, այն ընտանիքները, որոնք իրականում խոցելի են, Մենք նրանց շարունակում ենք պահել մինչև տարվա վերջ շահառու, մեկ մարդու հաշվով աջակցության չափը 50,000-ի փոխարեն սահմանելով սկզբից երեք ամիս 40,000, հետո հուլիսից մինչև տարեվերջ 30,000 դրամ, որպեսզի մարդիկ այս ժամանակավորությունը, այս աջակցության ևս մեկ անգամ վերագնահատեն և մտածեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու և իրենց տները կառուցելու կամ ձեռք բերելու մասին։ Մի կարևոր լրացում եմ ուզում անել, իհարկե մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք որ չեն կարողանում նաև հոգալ իրենց բնականային վարձի հարցը։ Եվ կառավարությունն արդեն իսկ որոշել էր, և մենք դրա մասին հանրային իրազեկում էինք ապահովել, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շատ երկար ժամանակ և ծրագրի պայմանները քննարկում էր, այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը արդեն ընտանիքի եկամուտները կհաշվեր և կորոշեր լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա թե չկա, ես սա էլ եմ ուզում փոքրինչ պարզաբանել, որովհետև սա նույնպես դեռևս մանրամասնորեն հասկացված չի, ես այդ զգացողությունը ունեմ իրենց հետ քննարկումների արդյունքում, որովհետև այն դեպքում, եթե մենք օրինակ երեխաներին հաշմանդամության տարիքի, կներեք, հաշմանդամության խումբ ունեցող, առաջին և երկրորդ խումբ ունեցող անձանց և կենսաթոշակառուներին հատկացնում են հատկացնում ենք իրենց 40000-ականները և պարզվում է, որ դրանով հանդերձ ընտանիքի հանրագումար եկամուտները որոշակի շեմից ցածր են, մենք այդ ընտանիքին նախատեսում ենք ապրիլ ամսից սկսած հատկացնել լրացուցիչ դրամական եկամուտներ։ Բանաձևը լինելու է այսպիսին, եթե մեկ անձի հաշվով 55,000 դրամից պակաս եկամուտներ եղան, հաշվի առնելով իրենց բոլոր, այդ թվում նաև աշխատողների աշխատանքային եկամուտները, մենք կտանք 40,000, եթե մեկ մարդուց է բաղկացած ընտանիքը և լրացուցիչ 10,000-ական յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով, և օրինակ, եթե մեկ ընտանիքի հաշվով մեր 40,000 աջակցությունը, որ տրվելու է անչափահասներին և կենսաթոշակային տարիքի անձանց, այս պայմանական, ասենք, 40 պլյուս 10,000-ական ծրագրի փոխված տարբերակում, արդեն վերանայված ծրագրի պայմաններում։ Պարզվի, որ 55,000-ից պակաս եկամուտներ ունի ընտանիքի յուրաքանչյուր անդամը և այդ ընտանիքը չորս հոգուց է բաղկացած, ապա կստանա լրացուցիչ ևս 70,000 դրամ։ Սա այն գործիքն է, որը պետք է այս անցումային ժամանակահատված աստվածում, մեղմի այն ընտանիքների սոցիալական վիճակը, որոնք որ իրականում կարող է երկու անդամի ընտանիքում, երկուսից ոչ մեկը դեռևս աշխատանք չունի։ Եվ մենք այդ երկու անդամ ներկայացող ընտանիքին 50,000 դրամ հատկացնելով կարող ենք մտածել, որ իրենք առնվազն բնակարանային վարձի խնդիրը կկարողանան լուծել»։
Հարց. Պարոն Խաչատրյան, ես եթե կարճ բացատրենք, ես ճիշտ եմ հասկանում, որ կա այդ բնակարանային ծրագիրը, մարդիկ քանի որ 50000-ները ձեզ ստանում են, լուծում են բնակարանի հարցը, մի քիչ էլ մնում է տակը ինչ-որ սոցիալական խնդիրներ, այլևս ջանք չեն չթափում դիմել բնակարանային ծրագրին, որովհետև այնտեղ պետք է գալ, ինչ-որ թղթաբանություն, շինարարություն, երկարաժ և այլն, և այլն, հա՞, Եվ դուք դրա համար ասում եք, մենք 50000-ները հանում ենք կամ այլ ծրագիր ենք տեղը ներմուծում, որպեսզի դուք դիմեք։
Պատասխան. «Ճիշտ չէր լինի, որպեսզի հակառակը լիներ, այսինքն խրախուսման մեթոդով լիներ, այլ այն մարդիկ, ովքեր կդիմեին այդ բնակարանաշինության ծրագրին, այ նրանց 50000-ները պահպանեիք։ Պարոն Հազար, որպեսզի մարդը սիմուլ ունենար։ Քննարկել ենք, բայց ես բացատրեմ, թե ինչու դա հնարավոր չէ։ Մեր աջակցությունը հենց նպատակ ուներ, այս ժամանակ ժամանակահատվածում, քանի դեռ նրանք բնակարանի սեփականություն չունեն, չունեն իրենց մշտական բնակվելու տեղը, ապահովել բնակարանային վարձը վճարելու հնարավորություն։ Երբ որ կառավարություն արության աջակցության ծրագրով մի ընտանիք ձեռք է բերում իր բնակարանը։ Էլ ինչպե՞ս անվանենք այն լրացուցիչ դրամական հատկացումը, որ այդ ընտանիքը պետք է շարունակի ստանալ։ Բայց այդ խրախուսումը պետք է բացատրություն ունենա, չէ որ մենք մեծ նկարի մեջ դեռևս լուծելու բազմաթիվ խնդիրներ ունենք, այդ թվում ես մեկ առիթ ունեցել եմ այդ հարցի մասին խոսելու, ուզում եմ կրկնել այն մեծածավալ ֆինանսական միջոցները, որոնք կառավարությունը հանձ հատվածառություն է վերցրել, որ պետք է հատկացնի այդ բնակարանային աջակցության ծրագրին, դրանք նույնպես այսօր և վաղը պետական միջոցներով կառավարության կողմից յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում հաստատման եղանակով պետք է հատկացնենք ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները սպասարկենք և դա իրագործելի պետք է լինի, այսինքն մենք չենք կարող վերցնել այնպիսի ֆինանսական պարտավորություններ, որոնք ժամանակի ընթացքում անիրագործելի են դառնում։ Այո, ասում են, հակառակը, ինչու՞ չեն դիմում այդ ծրագրին, քիչ է փողը։ Գիտեք, ես համաձայն չեմ, որ բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն, բայց նորից վերադառնալով այն հիմնական պայմաններին, որոնք հաստատած եղել ենք, մենք երեք, չորս կամ հինգ միլիոն դրամ ենք հատկացնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով, կախված այն հանգամանքից, թե որտեղ է նախատեսում այդ բնակարանը գնել կամ տունը կառուցել»։
Հարց. «Ունենք 400-ից, լավ, ենթադրենք, 5 միլիոն դրամը սահմանամերձ բնակավայրերում էին, այդպես անվանենք, որովհետև որովհետև իրենք հիմնականում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում նախատեսված բնակավայրերը, ինչնայեց այնտեղ կան նաև Արարատի մարզում, Բայոց ձորում, և պատկերացնենք, որ այդ 5 միլիոն դրամները հեռու են Երևանից, աշխատանքի հնարավորություններ են որոշակիորեն սահմանափակ, որովհետև մարդիկ ոչ միայն տան կարիք ունեն, այլ նաև աշխատանքի հնարավորություն են փնտրում»։
Պատասխան. «Մենք բազմաթիվ բնակավայրերի համար կատարված որոշմամբ, վերջին կայացված որոշմամբ 4 միլիոն դրամ ենք դարձրել աջակցության չափը, օրինակ Վանաձորում, օրինակ Հրազդանում, օրինակ Արմավիրում, ընդորում ես որ տեղ ասում եմ օրինակ դա ոչ միայն քաղաքն է այլև խոշորացված համայնքը իր հարակից գյուղերի հետ միասին Այսինքն եթե երեք հոգանոց ընտանիք է 12 միլիոն դրամ Այո 12 միլիոն դրամով Վանաձորում կամ Արմավիրում հնարո՞ւր է բնակարան գնալ Եկեք այսօր մենք ունենք տեղեկություններ, որ այո, բայց եկեք մի հերթով մտածենք, հա ա ա Առայժմ մենք ըստ նաև որոշակի հերթականություններ ինքս սահմանին բնակարանային ապահովության ծրագրի շահառուներին որոշելու համար հինգ մարդու տեղ բաղկացած ընտանիքի մասին մտածենք, չորսի մասին մտածենք, 20 20 միլիոն միլիոն այո բայց մենք այդ տեղ էլ չենք տեսնում, որ ծրագրից օգտվում են բավականաչափ թվով ընտանիքներ և մարդիկ Ես կարող եմ երկու թիվ հնչեցնել, այսօրվա դրությամբ 900 ընտանիքներ են ստացել իրենց սերտիֆիկատները, որով կարող են գնել կամ կառուցել, այդ 900 ընտանիքների ընդհանուր շահառու մարդկանց քանակը 3800 է։ Ընդորում, այդ 900 ընտանիքներից դեռևս 100-ն է, որ իրացրել են իրենց սերտիֆիկատի իրավունքը, մնացած 800-ը որոնումների մեջ են և դա լավ է, որ իրենք շարունակում են դիտարկել, որպես զի գտնեն իրենց լավագույն հնարավորությունը և 3800-ը ընդհանուր քանակի տեսանկյունից մոտ 10 անգամ պակաս է, քան այս ժամանակահատվածում կարող էին դիմաց լինել, ես սա ինչու եմ ասում, որովհետև առնվազն 4000 ընտանիքներ են, որոնք երեք և ավելի անչափահաս զավակներ ունեն, իրենք բոլորը արդեն նախորդ տարվա հուլիսից այս ծրագրի շահառու էին հայտարարվել և բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ունեն երկու և ավելի զավակներ, անչափահաս երեք երեխաներ, Այսինքն, եթե երկու և ավելի Կառուցման համար արդեն 20 միլիոն դրամ Այո, եթե երկու ծնողեր և երկու անչափահասներ 20 միլիոնով և 16 միլիոն 16 միլիոն դրամ կարող էին ստանալ։ Բայց ես ուրիշ կարևոր բան եմ ուզում ասել, պարոն Ղազարյան, ես մենք մենք նկատել ենք այս վերջ, նաև վերջին օրերի քննարկումների ժամանակ, որ այս հարցերը բավարար գուցե պարզաբանված չլինելու պատճառով ոչ ճիշտ են մատուցվում, օրինակ, խոսվում էր այն մասին, որ կառավարություն դադարեցրել է, բառացի եմ ասում, դադարեցրել է 40 պլյուս 10000-ական ծրագիրը։ Մենք բացատրեցինք, որ մենք ոչինչ չենք դադարեցրել, ընդամենը ծրագիրը դարձրել ենք ավելի թիրախային, որպեսզի ֆինանսական միջոցները հատկացվեն այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն, որովհետև քիչ չեն այն ընտանիքները, որտեղ մարդիկ աշխատում են, աշխատանքային եկամուտներ ունեն և պետք է բացատրել նաև, թե օրինակ բավարար աշխատանքային եկամուտ ունեցող մարդուն, եթե մենք լրացուցիչ ֆինանսական հատկացում ենք կատարում 50000 դրամ չափով, դա ինչպես այսպես են կոչվում։ Եվ երկու միայն թիվ եմ ուզում ասել, ուրախությամբ պետք է նաև նշեմ, որ մենք այս ընթացքում ականատես ենք եղել նրան, որ 22,000 մարդ արդեն աշխատանքային զբաղվածություն և եկամուտներ ունեն, և ևս 4000, 4500 մարդ ինքնազբաղվածներ են և այդ եղանակով են կարողանում իրենց եկամտային խնդիրները լուծել։ Համապատասխանաբար, մենք այս փոփոխությունը կատարելով նաև ուզում ենք սուղ ֆինանսական միջոցների պայմաններում այդ միջոցներն առավել հասցեական ուղղել են ընտանիք որոնք իրականում դրա կարիքն ունեն, կամ գնահատում իրականացնել հիմնվելով կարիքների վրա»։
Հարց. Պարոն Խաչատրյան, այդ դեպքում բացատրեք, դուք ասում եք 4000 ավելի ընտանիք ունի երկու և ավել երեխա։ Երեք և ավելի Երեք և ավելի Այսինքն այդ մարդիկ ստանալու են բնակարանի համար 20 միլիոն և ավելի դրամ, 20-25 միլիոն։
Պատասխան. «Եթե 4 միլիոն դրամ աջակցության բնակավայրերը ընտրեն, որոնց քանակը ասեցի որ 400-ից ավելին է, այո Մի ուրիշ փաստարկ Կներեք, և և սա բավարար է մարզերում, գյուղերում բնակարան ստանալու, գնելու համար կամ կառուցելու կառուցելու Ինչու չեն դիմում այդ դեպքում Չեմ կարող ասել, ես պատճառներից մեկը նշեցի, պատճառների մեկը նա է, որ քանի դեռ հասանելի է 50000-ական դրամ, հասանելի էր 50000-ական դրամ աջակցող Մատիվացիա գրը չկար Մարդիկ մտածում են հավանաբար, որ կարելի է շարունակել օգտվել այդ ծրագրից, երբ կդադարի այդ ծրագիրը, այն ժամանակ էլ կդիմեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համար։ Եվ մենք այս ազդակները տալով հասկանում ենք, որ սա հեշտ որոշում չի, բայց ուզում ենք նաև պարզաբանել, որ այս աջակցությունը, որը ժամանակավոր աջակցություն է, կամրջող աջակցություն է, անժամկետ չի կարող լինել, մենք իհարկե կշարունակենք մինչև վերջ պարը վերջ այն ընտանիքների համար, որոնք դրա կարիքն ունեն։ Հավանական է որոշակի խմբերի համար կշարունակենք նաև հաջորդ տարվա ընթացքում, որպեսզի մենք ճիշտ կարողանանք բացատրել այդ որոշումները, այո, բայց որ ձևաչափերը վստահաբար պետք Երբ վերանայեն, դա, իմ կարծիքով, ակնհայտ պարզ է»։
Հարց. Մյուս քննադատությունը, որ ես լսել եմ, ասում են այ միջազգային դոնոր համաժողով արեք մարդասիրական տարբեր կազմակերպություններից և գումարներ հավաքագրեք, որպեսզի օգնենք այդ խնդիրները լուծելուն։ Ինչու կառավարությունը չի նայում։
Պատասխան. «Մենք բազմիցս ենք ասել, որ մենք միայն մեկ թիվ ասեմ, կարծում եմ տեղին է այս թիվը հնչեցնելը։ 2023-ի հոկտեմբերից ի վեր պետական բյուջեի միջավորում միջոցներից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ այս պահի դրությամբ, դրանք ծախսված միջոցներն են։ Ես նաև ավելորդ չեմ համարում ասել, որ ավելի քան 85%-ը այդ միջոցների, 85-90%-ը ծախսվել են կառավարության բյուջետային միջոցների հաշվին, Իհարկե այդտեղ եղել են նաև միջազգային կազմակերպությունների լրացուցիչ աջակցության գումարներ, որոնց մենք շնորհակալ ենք և որը շատ բարձր ենք գնահատում, բայց մեր աշխատանքի սկզբունքը ո՞րն է եղել։ Եթե մենք որոշել ենք, որ ճիշտ է, որ այսօրվանից իրականացվի այս սոցիալական աջակցության ծրագիրը, մենք չենք սպասել, որ միջազգային որևէ կազմակերպություն գա, կառավարության հետ համաձայնվի, որ դա կարևոր է, նոր որոշենք այդ ծրագիրը իրականացնել։ Մենք որոշել և իրականացրել ենք ծրագիրը և այդ ընթացքում միջազգային կազմակերպությունները, լսելով մեր ծրագրի բովանդակությունը, ցանկություն են հայտնել միանալ այդ ծրագրերին և որոշակի ֆինանսական միջոցներ ով օգնել։ Այն ընկալումը կամ սպասումը, որ մտածում ենք, որ եթե մենք միջազգային կազմակերպություններին պատմենք, որ այսպիսի բան ենք ուզում անել, ապա կարող ենք բյուջետային միջոցներ չօգտագործել և գնալ այդպիսի միջազգային համաժողովներից բերել անհրաժեշտ ֆինանսավորումը, դրանք իհարկե իրականությունից շատ գերագնահատված են, որը մենք պարզաբանման կարիք տեսել ենք և պարզաբանել ենք նաև գրավոր և որը այն մասն է, որ որտեղ մենք գիտենք, որ դա անհրաժեշտ ծրագրերն իրականացնում ենք կառավարության միջոցներով և չենք կարծում, որ որևէ միջազգային համաժողով անելով կարող ենք մոբիլիզացնել ավելի շատ միջոցներ, քան նրանք, որոնք այս պահին մեզ հայտնի են և որ կազմակերպությունները ցանկություն են հայտնել ուղղել մեր կողմից իրականացվող ծրագրերին։ Մենք չենք տեսնում այդպիսի լրացուցիչ հնարավորություն, եթե մենք տեսնենք, թե որ խնդիրն է, որ լուծված չի և հնարավոր է լուծել որևէ լրացուցիչ համաժողով կատարելու կամ կազմակերպելու արդյունքում, իհարկե կարող ենք դա անել, բայց դրա կարիքը և անհրաժեշտությունը փուլում մենք չենք տեսնում»։
Հարց. Պարոն Խաչատրյան, ես ինչքան հասկացա ձեր խոսքից, դուք հանդիպել եք արցախցիների հետ։ Այո։ Եվ քննարկումներ եղել են, բողոքող խմբի հետ։
Պատասխան. «Գիտեք մենք մշտապես ենք փորձում գտնել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր ներկայացուցչական կարծիք են բերում, որ չստացվի այնպես, որ մենք հանդիպում ենք մեկ-երկու մարդու հետ և այդ կազմը նաև ասեմ, որ որոշակիորեն փոփոխական է։ Հանդիպել ենք նաև վերջին շաբաթների ընթացքում, բացատրել ենք, թե մենք ինչու ենք ընտրել այս ճանապարհը և ինչպես ենք շարունակում շարժվել առաջ, լսել ենք նաև կարծիքներ։ Կարծիքներից մեկը նա է, որ այն, ինչ ես փորձեցի բացատրել այս կարճ ժամանակում, թե մենք ինչպես ենք լրացուցիչ դրամական աջակցություն ցուցաբերելու այն ընտանիքներին, որոնք այն 40 պլյուս 10-ի նեղացման արդյունքում կարող է հայտնվել սոցիալապես խոցելի վիճակում, իրենք լսել են, բանաձևերը նույնպես լսել են, բայց ասում են մի բան, որին գուցե հնարավոր է համաձայնվել, ասում են բայց բարդ է դա հասկանալը, թե իրականության մեջ ինչպես է գործելու։ Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք, որ բարդ է, բայց մենք գիտենք դրա բանաձևերը և կկիրառենք, եթե կիրառության ընթացքում կգտնենք ավելի պարզ բանաձևեր, որոնք նույն արդյունավետությամբ կարող են հասցեագրել կարիքավոր ընտանիքների հետ կապված անելիքները, պատրաստ ենք քննարկել լավարկման հնարավորությունը, այնպես չի, որ մենք մի բան ասում ենք, այսպես պետք է լինի և համոզված ենք, որ դա միակ հնարավոր և լավ եղանակն է։ Երկրորդ, նույն հարցն են տալիս, ինչ որ դուք եք տալիս, Ասում ենք, գուցե բնակարանային ապահովության երկարժամկետ ծրագիրը բաց տեղեր ունի կամ թերաթերություններ ունի, որոնք նույնպես պետք է հասցեագրել, ասում ենք պատրաստ ենք նաև այդ խնդիրները քննարկել, ձևակերպված թող լինեն այն առաջարկությունները, որ բոլորի կարծիքով կօգնեն, որ ծրագիրն ավելի սահուն և հարթ ընթանա, մենք պատրաստ ենք խոսել դրանց մասին։ Ասում են, որ զբաղվածության ծրագրերը արդյունավետ չեն, մեր անկեղծ կարծիքը նա է, որ կառավարությանը ոչ միշտ է հաջողվում արդյունավետ զբաղվածության ծրագրերի իրագործում իրականացնի, դա երևի ոչ միայն Հայաստանի կառավարության խնդիրն է, այլ երևի աշխարհում բոլոր կառավարություններն են կամ շատերն են այդ կառավարություններից, որ զբաղվածության ծրագրերը այդքան լավ չեն իրականացնում, հաշվի առնելով, որ զբաղվածությունը ամեն դեպքում բիզնեսի որոշելիք հարց է, այո, աշխատատեղեր ստեղծում են բիզնեսները մասնավոր հատվածը։ Մենք ասել ենք նաև, որ պատրաստ ենք քննարկել նաև կոնկրետ գաղափարներ, եթե այդ հարթության մեջ կլինեն այդպիսիք։ Այսինքն մեր կարծիքը և առաջարկը ո՞րն է, որ մենք մեր կողմից արդեն կայացված որոշումներով շարժվում ենք առաջ, այս որոշումները չենք կարող ուշացնել, այս աջակցության նոր նաև աջակցության ծրագիրը, որովհետև արդեն ապրիլ ամսից սկսած պետք պատրաստ լինենք այն կարիք ունեցող ընտանիքներին լրացուցիչ դրամական աջակցություն ցուցաբերել, բայց եթե ընթացքում կլինեն գաղափարներ, մտքեր, որոնք կօգնեն, որ լավարկվեն այս ծրագրերը, մենք դրանք պատրաստ ենք քննարկել և դրանցից նրանք, որոնք որ իրատեսական են իրականացնել, ընդունել որպես փոփոխություններ մեր կողմից կայացված որոշումներում Մենք հույս ունենք, որ այս ընկալումը կփոխի նաև իրենց վերաբերմունքը, ընդորում մենք նաև որոշակի խնդիրներ միասին լուծելու առաջարկությամբ ենք հանդես եկել։ Տեսեք, մենք խոսում ենք կարիքավոր ընտանիքների մասին, ասում ենք այն ընտանիքները, որոնք կլինեն համեմատաբար ավելի քիչ եկամուտներով և կարիք կունենան գրացուցիչ աջակցության միջոցների, պետք է գտնել, նույնականացնել և այդ ընտանիքներին աջակցել։ Իրենց էլ ենք խնդրում, որ օգնեն մեզ այդ ճանապարհին, այսինքն իրենց գիտելիքները, փորձառությունը, մարդկանց և ընտանիքների վերաբերյալ այն տեղեկությունները, որ իրենք ունեն, մենք հնարավոր է, որ մեր սոցիալական ծառայությունները ոչ բոլոր դեպքերում ունեն, այդ համատեղ քննարկումների միջոցով, ուղղությունը ցույց տալու միջոցով գտնել, բացահայտել և օգնել, որ ավելի արդյունավետ ձևով շարժվենք առաջ։ Մեկ այլ պահանջ էլ կա, տեսեք, վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ կառավարության հակասահմանադրական որոշումը, հնարավորություն տալով յուրաքանչյուր անձի ինքնուրույն կերպով տնօրինել իր կուտակած միջոցները։ Պարզ բառերով, դա նշանակում է հետևյալը։ Մեր կուտակային փողը տվեք հիմա ծախսենք։ Ես ուզում եմ այդ օրինակը բերել։ Հայաստանի Հանրապետության նաև քաղաքացիները ունեն այդպիսի կուտակային հաշիվներ, որոնց վրա եղած միջոցները պահվում են կամ ավելացվում են մինչև այն երբ նրանք կդառնան կենսաթոշակառու, և այս կուտակված միջոցները պետք է ծառայեն որ այդ մարդիկ իրենց թոշակի անցնելու տարիքում ավելի բարձր կենսաթոշակներ ստանան»։
Հարց. Խնայողական կուտակային միջոցներ են կոչվում, արշավանդ, պարոն Խաչատրյան, բայց ի տարբերություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ մարդիկ ունեզրկվել են, տնազրկվել են և քեշ փողի կարիք ունեն։
Պատասխան. «Այնուամենայնիվ Ճիշտ եք, միանգամայն ճիշտ եք, իրենք այդ փաստարկը նաև բերել են, բայց այդ մարդիկ այսօր կենսաթոշակային տարիքի հասնելուց ստանում են կենսաթոշակ, ինչպես Հայաստանի Հանրապետության, բոլոր քաղաքացիները։ Եվ վաղը, չակերտավոր վաղը, որովհետև երբ որ կհասնի կենսաթոշակային տարիքի, ստանալու են կուտակային կենսաթոշակները նույնպես։ Եվ այս միջոցներն այն միջոցներն են, որ պետք է մնան, որպեսզի այդ մարդիկ բարձր պատշաճ կենսաթոշակներ ստանան։ Իսկ այն եղանակը, որով իրենք առաջարկում են տնօրինել այդ միջոցների հաշիվները չունեն նախադեպ Հայաստանում, որևէ դեպքում մենք այդ կուտակային կենսաթոշակ հաշիվների միջոցները նման ազատ եղանակով տնօրինելու որոշումներ կայացած չենք եղել, և այդ պատճառով կարծում ենք, որ պետք է կարգավորումները և մոտեցումները նույնը լինեն»։ Հա, բայց տեսեք, իրենց արգումենտը ո՞րն է, իրենք ասում են շատ լավ է, որ կենսաթոշակայինի ժամանակ մենք ստանանք այդ գումարը, բայց պիտի մենք կարողանանք ապրենք, որ հասնենք, Ճիշտ չէ այդ խնդիրը դնել հիմա այդ ապրելու հարցը լուծելուն, հետո մտածել այն ժամանակ ինչ անենք։ Դե, եկեք Ես հասկանում եմ, մի մեծ պրոբլեմը լինելու է այն ժամանակ։ Բայց ես ավելին ասեմ դուք ասեք կառավարությունը ասի չվերցնեք, չծախսեք, իրենք էլ ասեն դե այ քեզ բան։ Հա, բայց շատ հեշտ է միքանի հարյուր հազար դրամը ծախսել միանգամից և այդ էջն էլ կփակվի, բայց խնդիրները դրանով չեն ավարտվում։ Կարծում ենք, որ երկարաժամկետ կայունություն հնարավոր է այն ժամանակ, երբ մարդիկ արդեն իրենց բնակության վայրերում կունենան զբաղվածություն եկամուտներ և չեն մտածի այն փոքր հնարավորության մասին, որ կապված է այդ կուտակային հաշիվների հետ։ Իսկ դրանք պետք է ծառայեն ըստ նպատակի, այսինքն պետք է մնան և օգտագործվեն այն ժամանակ, երբ այդ մարդիկ կանցնեն կենսաթոշակի և դրա պատճառով նաև դրա շնորհիվ, այդ կուտակված միջոցների շնորհիվ կստանան բարձր կենսաթոշակներ։ Ուզում եմ ավելացնել նաև, որ այն 22,000 մարդիկ, ովքեր այսօր Հայաստանում աշխատանքի են անցել, իրենք իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվները ունեն, և շարունակում են հատկացումներ կատարել այդ հաշիվների վրա, այո, ինչպես բոլոր մնացած աշխատողները։ Հիմա այս մնացորդները ավելացվել են ուղղակի այդ հաշիվների վրա։ Կարևորը, պարոն Խաչատրյան, դուք երկխոսության մեջ եք։ Մենք շարունակում ենք երկխոսել, հույս ունենք, որ նաև մեր արձագանքը եղած հարցերը քննարկելու ձևաչափի առումով համարժեք ընկալում կունենա և մենք կկարողանանք եթե խնդիրներ կան, որոնք կարող են շարունակել մնալ և եթե կան լավ լուծումներ, որոնք Մենք առայս օր չենք նկատել, լսել իրար և փորձել գտնել այդ լուծումները»
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…