ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է տարածաշրջանում զարգացումների և խաղաղության հասնելու՝ Հայաստանի ջանքերի մասին: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները:
Ինչպես հայտնում է «Լուրեր»-ը, Գրիգորյանը հիշեցրել է, որ ինտենսիվ բանակցություններից հետո մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին, նշել, որ հայկական կողմը ցուցաբերել է համբերատարություն և անկեղծ հավատարմություն խաղաղության օրակարգին:
Հռիփսիմե Գրիգորյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև Բաքվի դիրքորոշումը:
«Ցավոք, Բաքուն միակողմանիորեն արհեստական նախապայմաններ է առաջ քաշում։ Ավելին, Ադրբեջանն ապատեղեկատվական արշավ է իրականացնում սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ»,- ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը:
Նա ընդգծել է, որ Հայաստանն էսկալացիայի ճանապարհով գնալու մտադրություն չունի: Հակառակը, Երևանը վստահության մթնոլորտ կառուցելու մի շարք տարբերակներ է առաջարկել Բաքվին, այդ թվում՝ հրադադարի խախտումները հետաքննելու, սահմանային շրջաններից զորքերը հայելային հետ քաշելու, սպառազինությունները փոխադարձաբար վերահսկելու միասնական մեխանիզմի ձևաչափով: Սակայն ադրբեջանական կողմը դեռևս որևէ դրական արձագանք չի տվել Երևանի առաջարկներին:
Հռիփսիմե Գրիգորյանը վստահեցրել է ներկաներին, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ կառուցելու վստահություն, հասնելու երաշխիքների՝ հակամարտությունները վերջնականապես բացառելու համար:
«Հայաստանը ձգտում է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը, ինչը կհեշտացնի Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակումը»,- նշել է պատգամավորը և կոչ արել ԵԽԽՎ նիստի մասնակիցներին քայլեր ձեռնարկել ու ստիպել Ադրբեջանին ստորագրել Խաղաղության համաձայնագիրը, քանի որ, ըստ նրա, «տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են երկար սպասված խաղաղության»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…