ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:
ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
«Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու հարցում Մարտին Չունգոնգի գործունեությունը:
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու նշել, որ Միջխորհրդարանական միությունը ջանքեր կներդնի այդ հարցում առաջընթաց ապահովելու համար:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը: Ինչպես նշել է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում մեջբերել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան…
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան…
ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային…
Մանվել Վարդանյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 8 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում…