Լրահոս 24/7

Պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը. Իրանի Մեջլիսի փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում:

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բազմակողմ հարաբերությունների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի ևվստահության վրա: Նա ընդգծել է, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար չափազանց կարեւոր է ունենալ հուսալի բարեկամներ, երկու երկրների միջևհամագործակցությունն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում:

Հակոբ Արշակյանը խոսել է վերջին դիվանագիտական փոխայցերի, այդ թվում՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի և Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի մասին՝ որպես երկու երկրների միջևաճող քաղաքական ևդիվանագիտական կապերի արտացոլում:

Զրուցակիցները վերահաստատել են ակտիվ համագործակցության կարեւորությունը տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան ևառեւտուրը, Հայաստանի ռազմավարական դիրքը՝ որպես դեպի Եվրոպա և դեպի հյուսիս տարանցիկ երթուղի, ինչպես նաև Իրանի կենսական կապերը Պարսից ծոցի, Հնդկաստանի ևԱրեւելյան Ասիայի հետ: Նշվել են երկու երկրների համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում հետագա համագործակցությունը խթանող առանցքային գործոններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Իրանին Հայաստանի տարածքային ամբողջականությանը ևնրա սահմանների անխախտելիությանը մշտապես սատարելու համար:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ և պատրաստ ենք շարունակելու փոխգործակցությունն ու համագործակցությունը: Մենք կանգնած ենք մեր ընկերների իրավունքների կողքին»,- նշել է Համիդ-Ռեզա Հաջի Բաբային:

Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ եղած բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բարեհաջող ընթացք կունենան, ևխնդիրները կհանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Ֆինանսավարկային ևբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ևԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

2 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

4 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

5 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

5 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

6 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

6 hours ago