Լրահոս 24/7

Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք ԼՂ-ում, ՀՀ-ում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված տարեց մի մարդու հայտարարությանը, որը հայտնվել է մամուլում և տարածվում է որպես իրականություն։

«Շատ հայեցի արտաքինով ու բեղերով ղարաբաղցի ծերուկը պնդում է, թե ես ծնվել եմ Ադրբեջանի տարածքում՝ «Աղդամի վաենկոմատի հետևի երրորդ տանը»:

Սա կարծում է, թե նման բաներ տարածելով, վիրավորելով՝ ատելություն կսերմանի իմ հանդեպ կամ ինչ-որ կարծիք կձևավորի: Ցավալի է, որ սա ու սրա նմանները կան:

Չնայած արմատներով հայրական կողմս մի քանի սերունդ երևանցի է, մորական կողմս՝ արմատներով լոռեցի, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում հիշյալ կամ որևէ այլ վայրում ծնված լինելու մեջ: Իսկ թե ով է այս ղարաբաղցին, ով է իրան ուղարկել այս տեքստը ասելու՝ պարզից էլ պարզ է:

Պարզ չէ՝ փողը հազար դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ երկու հատ 5000 դրամանոցով: Սրա նմաններին հիմա, երեկ ու վաղը ակտիվացնելու են, որ փորձեն Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել: Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. այն, ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու»,- գրել է Սիմոնյանը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

2 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

4 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

4 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

5 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

5 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

5 hours ago