Լրահոս 24/7

Զելենսկին ստիպված կլինի ընդունել տարածքային կորուստները. Լավրո

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հիմնական հայտարարությունները՝ ստորև.

Լավրովը հայտնել է, որ ԱՊՀ գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները, ներառյալ՝ Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինայի հարցի կարգավորմանը:

Նա նշել է, որ Մոսկվան, ի տարբերություն Եվրոպայի, տեսնում է ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հակամարտության առաջնային պատճառները հասկանալու ցանկությունը:

Թրամփի վարչակազմում գիտակցում են, որ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած ռուսների հանդեպ թշնամանքին, ստիպված կլինի ընդունել տարածքային կորուստները:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումը նպաստում է վստահության ամրապնդմանը, սակայն վստահության լիակատար վերականգնումը ժամանակ կպահանջի:

Թրամփի թիմի հետ շփումները ցույց են տվել, որ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային փոխըմբռնում կա, և նման մոտեցում հնարավոր է:

Լավրովը նշել է, որ առայժմ տեղեկություններ չունի ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման վերաբերյալ առաջընթացի մասին:

Մոսկվան կաշխատի ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ և խնդրել է այդ քննարկումների շրջանակում հանել «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցները, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Թիվ 1

Recent Posts

Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…

12 minutes ago

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…

42 minutes ago

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…

1 hour ago

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ Արաղչի

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…

1 hour ago

ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին

Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…

1 hour ago

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

2 hours ago