Լրահոս 24/7

Ադրբեջանի սահմանադրական պահանջը՝ իբրև Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված դիվանագիտական ճնշում

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրել է.

Անթալիայում Ջեյհուն Բայրամովի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջի բարձրաձայնումը ցույց է տալիս Ադրբեջանի դիվանագիտական օրակարգի իրական նպատակը՝ Հայաստանի ներքին իրավական կարգերի փոփոխությամբ առավելապաշտական պայմանագրի պարտադրում: Այս պահանջը, որը դուրս է միջազգային իրավունքի և դիվանագիտական շրջանակներից, բացահայտում է Բաքվի ցանկությունը՝ ոչ միայն խոչընդոտել բանակցությունների բնականոն ընթացքը, այլև խարխլել Հայաստանի պետականության հիմքերը:

Հայաստանի Սահմանադրությունը ինքնիշխան փաստաթուղթ է, որի ցանկացած փոփոխություն ենթադրում է ներքին ժողովրդավարական գործընթացներ և լայն հասարակական համաձայնություն։ Այն արտաքին պահանջներով փոխելն անընդունելի է թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից: Ադրբեջանի ներկայացրած այս դիրքորոշումը խախտում է միջազգային իրավունքի այն սկզբունքը, ըստ որի, յուրաքանչյուր պետություն ունի իր ներքին իրավական կարգերի անխախտելիության իրավունք: Ավելին, նման պահանջի իրականացումը կարող է հանգեցնել ապագայում այլ պետությունների կողմից նմանատիպ պահանջների առաջադրմանը, ինչը կսպառնա Հայաստանի պետականության կայունությանը:

Այս խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ Բաքուն, ըստ էության, պայմանավորում է խաղաղության հաստատումը հանրաքվեով, որի արդյունքները կարող են նպատակային կերպով ուղղվել Հայաստանի ներքին կյանքի վրա ազդեցություն ունենալու համար: Եթե հանրաքվեի ընթացքում բնակչության անհրաժեշտ քանակությունը չհամաձայնի փոփոխությունների, ապա, ըստ ադրբեջանական տրամաբանության, դա կարող է դիտվել որպես ռազմական գործողությունների համար «կանաչ լույս»: Սա նշանակում է, որ հանրաքվեն կանցկացվի ճնշումների և սպառնալիքների մթնոլորտում, ինչը խախտում է ժողովրդավարական սկզբունքներն ու վնասում գործընթացի լեգիտիմությանը:

Հայաստանի դիրքորոշումը այս հարցում պետք է լինի կոշտ ու հետևողական. սահմանադրական փոփոխությունները չեն կարող լինել արտաքին պարտադրանքի կամ սպառնալիքների արդյունք: Հայաստանը պետք է հստակ արձանագրի, որ Սահմանադրության փոփոխությունը ներքին գործառույթ է, որը պայմանավորված է ազգային շահերով և հասարակական կոնսենսուսով: Բաքվի այս պահանջն իրականում ոչ թե խաղաղություն է նպատակադրում, այլ տարածաշրջանային իրավիճակը առավելապես սրելուն ուղղված քայլ է:

Միաժամանակ, Հայաստանը պետք է դիմի միջազգային գործընկերներին՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանի պահանջները չեն բխում ոչ մի իրավական կամ քաղաքական փաստարկից և խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները: Բաքվի նման դիրքորոշումը ոչ միայն արգելակում է իրական բանակցային գործընթացը, այլև սպառնում է տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությանը: Երեւանը պետք է հաստատակամորեն հրաժարվի այս պահանջից՝ հենվելով ինքնիշխանության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ինչպես նաև շարունակաբար ընդգծի, որ նմանատիպ պայմանները չեն կարող հիմք հանդիսանալ որևէ խաղաղության պայմանագրի համար:

Թիվ 1

Recent Posts

«Վլադիմի՛ր, stop». Թրամփ

«Դրա անհրաժեշտությունը չկար»․ գիշերը ՌԴ-ի Կիևի վրա հարձակման վերաբերյալ Truth Social-ի իր էջում գրառում է…

18 minutes ago

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-28-ին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա․ այս մասին հայտնում են Էստոնիայի կառավարությունից։ Այցի…

35 minutes ago

Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով, որի…

1 hour ago

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր…

1 hour ago

Անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները․ Էրդողան

Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարքարանին…

2 hours ago

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել

Այսօր Հ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհի 20-րդ կմ-ին հսկայական քարաբեկոր է ընկել․ այս մասին հայտնում են Ճանապարհային…

2 hours ago