Դեկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասաց․
-ՀՀ-ում 25 տարվա ընթացքում ստեղծվել է ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն՝ վարժարանից մինչև ռազմական համալսարան:
«Հայաստանի Հանրապետությունը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր փուլերով անցնելու հնարավորություն: 25 տարվա մեջ հնարավոր չէր վարժարանից մինչև ռազմավարական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել: Մեր ռազմական համալսարանի ամբողջ հրամանատարական կազմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի պատրաստի հայ զինվորականի ոգուն հարիր ինտելեկտուալ զինծառայողներ, և Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրատվությամբ օժտված զինծառայողներ»,- նշեց Տոնոյանը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց համալսարանի բոլոր տնօրեններին, հրամանատարներին, և խրախուսական պարգևներ հանձնեց ծառայության ընթացքում հաջողություններ գրանցած զինծառայողներին: