Լրահոս 24/7

10 մլն մարդ արդեն միացել է Թուրքիայի ընդդիմության ստորագրահավաքին. Օզել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը զանգվածային հանրահավաքների և քաղաքական դաշինքների ռազմավարություն է իրականացնում՝ նախագահ Էրդողանին հաղթելու նպատակով: Financial Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը:

Նա նշել է նաև, որ բաց է ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման համար: Օզելը հաստատել է՝ կալանավորված և Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված Էքրեմ Իմամօղլուն շարունակում է մնալ կուսակցության թեկնածուն նախագահի առաջիկա ընտրությունում:

Օզելը նշել է նաև, որ ընդդիմությունը մտադիր է հավաքել 30 միլիոն ստորագրություն՝ Իմամօղլուին ազատ արձակելու և արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջով: Այդ թիվն ավելին է, քան Էրդողանը ստացել է 2023 թվականի ընտրության արդյունքում: Օզելի խոսքով՝ 10 մլն մարդ արդեն միացել է ստորագրահավաքին:

Միևնույն ժամանակ, կուսակցությունը նախատեսում է ամեն չորեքշաբթի Ստամբուլում հանրահավաք և ամբողջ երկրում պարբերական ցույցեր անցկացնել։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…

4 minutes ago

Ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն եմ. Սարգսյան

Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…

20 minutes ago

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…

56 minutes ago

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` նշված է Հայաստանում Եվրամիության…

1 hour ago

«Վլադիմի՛ր, stop». Թրամփ

«Դրա անհրաժեշտությունը չկար»․ գիշերը ՌԴ-ի Կիևի վրա հարձակման վերաբերյալ Truth Social-ի իր էջում գրառում է…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-28-ին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա․ այս մասին հայտնում են Էստոնիայի կառավարությունից։ Այցի…

2 hours ago