Լրահոս 24/7
08.05.2025

Մենք ասում են՝ Պուտին, հասկանում ենք՝ Կադիրով

Մենք ասում են՝ Պուտին, հասկանում ենք՝  Կադիրով

Հաղթանակի տոնակատարություններին ընդառաջ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը սոցցանցային գրառումով ակնարկել էր իր հնարավոր հրաժարականի մասին եւ հիմնավորել, որ աճել է քաղաքական նոր սերունդ, որի համար պետք է ճանապարհ հարթել: Նույն օրը Կադիրովը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ հետագա պաշտոնավարման հարցը կորոշի նախագահ Պուտինը:

Մայիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Պուտինն ընդունել է Կադիրովին: Այդ մասին Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում Չեչնիայի առաջնորդի հրաժարականի, այդ խնդրի նկատմամբ Ռուսաստանի նախագահի դիրքորոշման մասին ոչ մի խոսք չկա: Տեղեկատվությունը կառուցված է այն սկզբունքով, որ Չեչնիայի առաջնորդը Պուտինին զեկուցել է ուկրաինական պատերազմին մասնակցության մասին, իսկ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովն իրեն ամեն օր զեկուցում է ռազմաճակատում իրավիճակի մասին եւ ամեն անգամ ընդգծում, որ Չեչնիայում պատրաստություն անցած մարտիկները հերոսաբար են կռվում:

Մայիսի 8-ին Ռամզան Կադիրովը վերստին սոցցանցայի գրառում է կատարել, որտեղ բացահայտել է, որ իր պաշտոնավարման հարցը նախագահ Պուտինի հետ քննարկել է: Նա բացահայտել է, որ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը հիշեցրել է Մարկ Տվենի՝ «իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են» արտահայտությունը եւ ասել, որ ինքը եւ Կադիրովը դեռ երկար միասին կաշխատեն:

«Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը կատարում եմ»,- եզրափակել է Կադիրովը:

Ռամզան Կադիրովի պաշտոնաթողության մասին լուրերը տարածվել են անցյալ տարվանից: Ընդ որում, պատճառ է նշվել նրա «անբուժելի հիվանդությունը»: Ըստ տեղեկությունների, նա բուժում է ստացել Մոսկվայում, ապա՝ իր կնոջը պատկանող մասնավոր կլինիկայում: Ըստ լուրերի, Կադիրովի մոտ «չարորակ նորագոյացություն է հայտնաբերվել»:

Փաստացի կարելի է բանաստեղծական հայտնի տողը, որ վերաբերում է Լենինի եւ կոմկուսակցության նույնականացմանը, ասել. «Մենք ասում ենք՝ Պուտին, հասկանում ենք՝ Կադիրով»: Ռամզան Կադիրովը Չեչնիան գլխավորում է 2007 թվականից: Այդ պաշտոնում նա փոխարինել է հորը՝ ահաբեկչության զոհ դարձած Ահմադ հաջի Կադիրովին, որ նախկինում Իչկերիայի անկախության համար զինված պայքարի գործուն մասնակից էր:

Ռամզան Կադիրովը ոչ ֆորմալ, բայց փաստացի ճանաչված է Հյուսիսային Կովկասի «փոխարքա»: Չեչնիայում իշխանության փոփոխությունը հղի է ներքին լարվածության վտանգով: Ոչ բոլորն են Կադիրովին ընդունում որպես «բարեվարք լեռնական»՝ նկատի ունենալով, որ նրա հայրը «դավաճանել է զինակիցներին եւ հպատակվել Մոսկվային»:

Ուկրաինայում պատերազմի ֆոնին Պուտինին որեւէ լարվածություն, այն էլ պայթյունավտանգ Հյուսիսային Կովկասում, ձեռնտու չէ: Առայժմ Կադիրովը կարողանում է զսպել Չեչնիան, իր «գործակալական ցանցի» միջոցով վերահսկել Ինգուշեթիան եւ Դաղստանը: Իսկ այն, որ նա բռնապետ է եւ թքած ունի Ռուսաստանի քաղաքացիական օրենքների վրա, պահում է շարիաթի կանոնները, բիզնես կապեր է հաստատում Պարսից ծոցի արաբական միապետների հետ եւ առհասարակ իսլամական համերաշխության ջատագով է՝ Ռուսաստանի նախագահի համար կարեւոր չէ:

Ի վերջո, Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն էլ ավտորիտար է, կոռումպացված եւ իսլամական աշխարհի հետ որեւէ տարաձայնություն չունի: Այնպես որ, եթե Կադիրովն անգամ «անբուժելի հիվանդ է», միեւնույն է՝ պետք է պաշտոնավարի այնքան ժամանակ, որքան Պուտինին անհրաժեշտ է: Մինչեւ կլուծվի իրավահաջորդի հարցը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի շուրջ
16:52
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի շուրջ
Կտրիճ Ներսիսյանին կոչ է արվել պարզաբանում տալ, չի պարզաբանել. Ռուբինյան
16:46
Կտրիճ Ներսիսյանին կոչ է արվել պարզաբանում տալ, չի պարզաբանել. Ռուբինյան
Պետք չէր այլ տեղերի համար վկայագիր տայիք, որ պետական շենք-շինություններն էլ անմխիթար մնային․ Սուքիասյան
16:30
Պետք չէր այլ տեղերի համար վկայագիր տայիք, որ պետական շենք-շինություններն էլ անմխիթար մնային․ Սուքիասյան
Խամենեին կարող է Հուսեյնի ճակատագրին արժանանալ․ Իսրայելի ՊՆ
16:16
Խամենեին կարող է Հուսեյնի ճակատագրին արժանանալ․ Իսրայելի ՊՆ
Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել.  Փաշինյան
15:53
Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել. Փաշինյան
Պետք է ապացուցի, որ մարդասպան չէ․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
15:40
Պետք է ապացուցի, որ մարդասպան չէ․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Նիկոլ Փաշինյանը կայցելի Թուրքիա. Սիմոնյան
15:24
Նիկոլ Փաշինյանը կայցելի Թուրքիա. Սիմոնյան
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի և Իսրայելի միջև․ ՌԴ ԱԳՆ
15:16
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի և Իսրայելի միջև․ ՌԴ ԱԳՆ
Անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը
14:55
Անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը
Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին փոխըմբռնում դեռ չկա․ Պեսկով
14:39
Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին փոխըմբռնում դեռ չկա․ Պեսկով
Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում.  Անդրեասյան
14:24
Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում. Անդրեասյան
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով
14:01
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով
Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմնավոր պատճառ չունի. Խանդանյան
13:46
Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմնավոր պատճառ չունի. Խանդանյան
Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք. Ռուբինյան
13:27
Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք. Ռուբինյան
Նոյեմբերի 10-ի գործով 10 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը ավարտվել է
13:14
Նոյեմբերի 10-ի գործով 10 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը ավարտվել է