Facebook
25.12.2019

«Քոչարյանի կողմից ցանկացած քայլ սպառնալիք է՝ ուղղված հեղափոխությանը». Արման Բաբաջանյան

«Քոչարյանի կողմից ցանկացած քայլ սպառնալիք է՝ ուղղված հեղափոխությանը». Արման Բաբաջանյան

 

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղի է ունեցել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը: Դրա ընթացքում Քոչարյանի որդին ընթերցել է նրա՝ կալանավայրից հղած նամակը, որում Քոչարյանն իր աջակիցներին համախմբման կոչ է արել և հայտարարել է, որ այդ նպատակին կարող է ծառայել վերջերս ստեղծված «Հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության» հանձնախումբը: Նույն նամակում Քոչարյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ:

Այսպիսով, իր պաշտոնավարման ընթացքում կուսակցականությունը կտրականապես մերժող, կուսակցությունների դեմ բոլոր հնարավոր միջոցներով պայքարած Քոչարյանը ձեռնամուխ է լինում կուսակցության ստեղծման, որը, ենթադրաբար, պետք է դառնա իր հայտարարած քաղաքական պայքարի նոր փուլի հիմնական գործիքը: Ակնհայտ է, որ անկախ անվանումներից ու հռչակումներից, Քոչարյանի անվան հետ դույզն-ինչ կապ ունեցող որևէ ձեռնարկ, առավել ևս՝ քաղաքական կուսակցություն, հաջողության նվազագույն իսկ հնարավորություն չունի:

Մյուս կողմից, սակայն, դա չի կարելի անտեսել, քանի որ Քոչարյանի կողմից կատարվող ցանկացած քայլ, առավել ևս կուսակցության ստեղծում, մարտահրավեր ու սպառնալիք է՝ ուղղված հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հայ հասարակությունը տեսել ու իր մաշկի վրա զգացել է Քոչարյանի, ապա նրա օրգանական շարունակություն հանդիսացած Սերժ Սարգսյանի կառավարման քսան տարիները: Դրանք եղել են ավերումների, հարստահարման, մարդու իրավունքների ու ազատությունների ճնշման, քաղաքական հետապնդումների ու սպանությունների, կոռուպցիայի, հովանավորչության, օլիգարխիայի ու մենաշնորհների ծաղկման տարիներ, որոնց մասին հայ ժողովուրդը երկար, դեռ շատ երկար է հիշելու:

Կասկածից վեր է, որ ժողովրդական աջակցության առումով Քոչարյանի քաղաքական նախաձեռնությունը հաջողության որևէ շանս չի ունենալու և համալրելու է քաղաքական դաշտի մարգինալների թիվը: Մյուս կողմից, սակայն, անթույլատրելի է թերագնահատել դրանից բխող վտանգները՝ հաշվի առնելով նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու քոչարյանական գործելաոճը: Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը կարող է շղարշ դառնալ քաղաքական խնդիրները այլ, վտանգավոր ճանապարհով լուծելու ամենազազրելի ծրագրերի համար:

Հետևաբար, նոր Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր անհատներն ու քաղաքական ուժերը պարտավոր են միակամորեն, քաղաքական պայքարի բոլոր գործիքների կիրառմամբ պայքարել Քոչարյանի քաղաքական նախագծի դեմ՝ թույլ չտալով, որ այն անգամ հավակնի քաղաքական օրակարգում որևէ տեղ ունենալու հեռանկարի: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այն 2018 թվականին աներկբայորեն, միանշանակ մերժել է քոչարյանիզմի շարունակություն հանդիսացող սարգսյանական ռեժիմին և այսօր էլ միակամ է անցյալին վերադարձ թույլ չտալու որևէ հեռանկարի մերժման հարցում:

Անցյալը չի կարող տեղ ունենալ այսօրվա ու առավել ևս վաղվա Հայաստանում»:

Լրահոս
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
19:33
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
18:13
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
16:46
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
15:16
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
15:05
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
13:56
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
13:55
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
13:20
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
11:53
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով