

«2018թ.-ից այս կողմ մենք նմանատիպ պրոցեսների ականատես ենք լինում և, անկեղծ ասած, լուրջ չենք վերաբերում, որովհետև մենք լուրջ ենք վերաբերում միայն ժողովրդի ձայնին». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնելով պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
Նա հավելել է, որ ՔՊ-ում «մեկ-մեկ ժպտում են», որ Աղազարյանի և Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին «ծնեց» որպես քաղաքական գործիչ:
Անդրադառնալով Աղազարյանին ու Ասլանյանին՝ Սիմոնյանը հավելել է. «Ձեր նշած 2 քաղաքացիները որևէ ժողովրդավարական զանգված չեն ներկայացնում։ ՔՊ ղեկավարի շնորհիվ հայտնվել են Ազգային ժողովում, և այն մարդիկ, որոնք իրենց ձայն են տվել դրա համար, վստահ եմ՝ հաջորդ անգամ ձայն չեն տա։ Նման պրոցեսին որևէ կերպ չենք անդրադառնում, չենք քննարկում, մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում, ասում ենք, որ Աղազարյանի և Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ, և դրանով սահմանափակվում է մեր քննարկումը դրա շուրջ»։
Նա հավեցել է, որ ՔՊ-ն ունի 1 թեկնածու և լուրջ չի վերաբերում խժդժություններին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…