Լրահոս 24/7

ՀՀ ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի անդամները 11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունում:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ քաշային Գառնիկ Գալստյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել են 65 կգ քաշային Ռուբեն Մարգարյանը, 100 կգ քաշայիններ Ալիկ Ալավերդյանը և Տանյա Հովհաննիսյանը: Մեծահասակների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 85 կգ քաշային Տիգրան Գևորգյանը:

Երիտասարդների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են 48 կգ քաշային Կարիոլինա Համբարձումյանը, 52 կգ քաշային Մանե Եգանյանը, 56 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը, 60 կգ քաշային Էրիկ Վիրաբյանը, 70 կգ քաշային Դավիթ Բաղդասարյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է 52 կգ քաշային Կարեն Սահակյանը, լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել 52 կգ քաշային Ռուբեն Մելքոնյանը, 65 կգ քաշային Տիգրան Թովմասյանը և 75 կգ քաշային Հրանտ Թադևոսյանը:

Ֆեդերացիայի ղեկավար կազմը՝ նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ, մասնակցել է նաև Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի հերթական համաժողովին, որի ընթացքում քննարկվել են 2027-2028 թթ. Եվրոպայի ուշուի առաջնության կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Եվրոպական կարգի մրցավար Ալբերտ Բազեյանն ընտրվել է Ուշուի եվրոպական ֆեդերացիայի աուդիտի կոմիտեի ղեկավար։ Ֆեդերացիայի փոխնախագահ և միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանն վերընտրվել է մրցավարական կոմիտեի անդամ։

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

14 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

25 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

50 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago