

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի և Կիպրոսի միջև փոխգործակցության կարևորությունն ու հեռանկարները:
Նախարար Միրզոյանն ընգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ էական նշանակություն ունի առկա գործիքակազմի լավագույնս իրացումը և այդ ուղղությամբ անդամ պետությունների ամուր աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…