Լրահոս 24/7

Փաստաթղթերի ստորագրման ժամանակ Զելենսկու լեգիտիմության հարցը վճռորոշ կլինի. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Վլադիմիր Զելենսկու և նրա վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ, սակայն դրա օրինականության հարցը վճռորոշ նշանակություն կունենա, երբ բանը հասնի կարգավորման փաստաթղթերի ստորագրմանը․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահը հստակ արտահայտել է մեր դիրքորոշումը Զելենսկու լեգիտիմության և նրա ռեժիմի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ մենք, միևնույն է, չենք հրաժարվում իր և իր վարչակազմի հետ շփումներից, որպեսզի համաձայնեցնենք կարգավորման՝ բոլորին ձեռնտու սկզբունքները։ Այլ բան է, որ երբ բանը հասնի ստորագրմանը, ահա այդտեղ լեգիտիմության հարցը վճռորոշ նշանակություն կունենա, քանի որ եթե ստորագրեն նրանք, ում լեգիտիմությունը, մեղմ ասած, արդեն ոչ ոքի չի համոզում, ապա փոխարինողները կարող են կասկածի տակ դնել ձեռք բերված պայմանավորվածությունները», – հայտարարել Է Լավրովը։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

12 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

13 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

14 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

16 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

17 hours ago