Լրահոս

Իրանի նախագահն անհրաժեշտ է համարում ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի և Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մեջբերելով Փեզեշքիանի խոսքերը։ Իրանի արտաքին գործերի նախարարություն կատարած անսպասելի այցի ժամանակ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել մեծ նվաճումների։ Նա կոչ է արել դիվանագետներին՝ ավելի նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել իրենց ջանքերում։

Նախագահը նկատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ընդգծել է՝ իրանցիները պետք է պատրաստ լինեն պաշտպանել իրենց երկիրը՝ միաժամանակ օրակարգում ներառելով դիվանագիտությունը՝ հավելելով, որ եթե այս ազգը ապրում է խաղաղության մեջ, դա շատ ավելի լավ է, քան պատերազմի մեջ ներգրավված լինելը։

Իրանի նախագահը նաև անդրադարձել է Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ անկլավում կատարվող իրադարձությունների մեջ մեղադրելով Իսրայելին։

Թիվ 1

Recent Posts

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…

1 second ago

ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…

11 minutes ago

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

43 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

58 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

1 hour ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

2 hours ago