Կանադան ողջունել է Փաշինյան-Ալիև համաձայնությունները՝ անդրադառնալով հայ գերիների ազատ արձակմանը

Կանադան ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնությունները։ Նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և ճանաչելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ այս երկրները կարևոր քայլեր են ձեռնարկել տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս մասին ասված է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունում:

«Կանադան բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը և Վաշինգտոնի ձեռքբերումները համաձայնագրի հասնելու գործում։

Դիվանագիտական բանակցությունների միջոցով ձեռք բերված նման համաձայնագրերը բացում են հստակ ճանապարհ դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղություն, որը կնպաստի չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների ազատ արձակմանը, հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքին և մշակութային ժառանգության պահպանմանը։

Կանադան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը և շարունակում է հանձնառու մնալ աջակցելու ցանկացած ապագա պայմանավորվածության, որը կապահովի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

Կանադան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության և բարգավաճման նկատմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծման հասնելու հարցում», – ասված է հայտարարությունում։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

2 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

1 hour ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago