Լրահոս

Մենք չենք հեռանա Դոնբասից. Իսկ ի՞նչ փոխզիջում, ի՞նչ անվտանգության երաշխիքներ կան. Զելենսկի

«Ուկրաինական զորքերն իրենք չեն լքի իրենց վերահսկողության տակ մնացող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում՝ Ալյասկայում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից երեք օր առաջ։

«Մենք չենք հեռանա Դոնբասից. մենք չենք կարող դա անել։ Բոլորը մոռանում են առաջին մասը՝ մեր տարածքները անօրինականորեն օկուպացված են։ Ռուսների համար Դոնբասը պլացդարմ է հետագա նոր հարձակման համար։ Եթե մենք հեռանանք Դոնբասից մեր սեփական կամքով, կամ մեզ ճնշեն, կբացենք երրորդ պատերազմը»,- ընդգծել է Զելենսկին։

«Իհարկե, ես կցանկանայի տեսնել Ամերիկայի դիրքորոշումը՝ հաշվի առնելով, թե ինչպես է սկսվել ամեն ինչ՝ մեր տարածքը օկուպացրել են, ուկրաինացիներին սպանում են, և դրանից հետո ինձ ասում են. «Լսիր, ուզո՞ւմ ես, որ քեզ հետո էլի չսպանեն։ Պետք է դուրս գալ»։ Իսկ ի՞նչ անվտանգության երաշխիքներ կան։ Հեռանալ Դոնեցկի մարզի՞ց։ Իսկ ի՞նչ փոխզիջում կա։ Կլինե՞նք մենք ՆԱՏՕ-ում։ ԵՄ-ում։ Ես ոչինչ չեմ լսել՝ պարզապես ոչ մի առաջարկ, որը կերաշխավորեր, որ վաղը նոր պատերազմ չի սկսվի, և Պուտինը չի փորձի օկուպացնել առնվազն Դնեպրը, Զապորոժիեն և Խարկովը։ Նա արդեն երկու անգամ պատերազմներ է սկսել Ամերիկայի տարբեր նախագահների օրոք, ի՞նչը նրան կպահի երրորդ պատերազմից»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ» գործակալությունը։

Երեքշաբթի ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի Ալյասկայում ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ որոշումները: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ալյասկայում կարող է նշանակություն ունենալ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների համար: Զելենսկին հանդիպման փաստն ինքնին անվանել է Պուտինի «անձնական հաղթանակ»:

Թիվ 1

Recent Posts

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…

5 minutes ago

ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…

16 minutes ago

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

47 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

1 hour ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

1 hour ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

2 hours ago