

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատաքննությունը։
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է պետական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ։
Իր ելույթում Աջապահյանը հիշեցրել է, որ 1900-ականներին Շիրակի թեմի առաջնորդ Արտակ արքեպիսկոպոս Սմբատյանն էլ է բազմիցս ձերբակալվել, ազատ արձակվել, ապա 1937թ. գնդակահարվել 61 տարեկանում։ Արտակ արքեպիսկոպոսը, սակայն, 1950-ականներին արդարացվել է. «Նրան դատողների անունները չկան, վստահ եմ՝ գերեզմաններին խոտ էլ չի բուսնում»,- ասել է Աջապահյանը՝ հիշեցնելով, որ փոխարենը Գյումրիում Սմբատյանի անվան փողոց կա։
Նա նշել է, որ չի վախենում դատավարությունից. «Ես, ի վերջո, արդարացվելու եմ։ Այսօր չլինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, թե 50 տարի հետո, արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր։ Եւ ձեր սերունդների առաջ ամաչելու եք»,- ասել է Աջապահյանը։
Նա նշել է, որ, որպես հոգևորական, ցավում է այդ սխալների համար. «Թարգեք այս սխալները։ Չեք կարող, կհատուցեք»։
Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…