Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կան ապացույցներ, որ իրանական հրթիռն է հարվածել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռին, որի մեջ եղել է 180 մարդ։ Եվ հարվածը «կարող է ոչ կանխամտածված» լինել։
«Վերջին ժամերին մեզ փոխանցել են կարևոր տեղեկատվություն՝ կապված միջադեպի հետ։ Մի քանի աղբյուրներից ունենք հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ ինքնաթիռին հարվածել է իրանական «երկիր-օդ» հրթիռը»,- ասել է Թրյուդոն։

















