Facebook
13.01.2020

«Իշխանությունը ակամայից սնուցում է նախկին համակարգի ու նրանց նորահայտ սատարողների՝ ամեն ինչի պատրաստ գործելաոճը»․ Բաբաջանյան

«Իշխանությունը ակամայից սնուցում է նախկին համակարգի ու նրանց նորահայտ սատարողների՝ ամեն ինչի պատրաստ գործելաոճը»․ Բաբաջանյան

 

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապված մամուլի հարձակումների մասին հրապարակումը հերթական անգամ օրակարգ է բերել երկրում տեղեկատվական անվտանգության, կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվության տարածման, դրա միջոցով քարոչզության ու հակաքարոզչության հարցը: Խնդիրն իրականում ավելի խորքային է և առնչվում է այն իրողությանը, որ մեր երկրում որևէ մեկը, անգամ ու այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքները ապահովագրված չեն մանիպուլյատիվ ու կեղծ տեղեկատվության միջոցով թիրախ դառնալու սպառանալիքից: Հարցն ավելի է սրվում այն համատեքստում, որ նախկին իշխանության ներկայացուցիչները տիրապետում են հսկայական տեղեկատվական ռեսուրսների ու պատրաստ են դրանք օգտագործել անգամ ամենաստոր նպատակներով՝ չխնայելով ընդդիմախոսներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Այս երևույթը՝ արտահայտման իմաստով լինելով տեղեկատվական, իրականում խորը քաղաքական պատճառներ ունի: Սա ուղղակի հետևանք է այն իրողության, որ հետհեղափոխական քաղաքական թիմը իշխանության գալով չիրականացրեց այն նվազագույն անհրաժեշտ քայլերը, որոնք կբացառեին նման տեղեկատվական պատերազմները:

Վեթթինգ, անցումային արդարադատություն, դատական համակարգի իրական բարեփոխումներ, անցյալ երկու տասնմյակների իրավաքաղաքական գնահատական… սա այն պարտադիր քայլերի ոչ ամբողջական ցանկն է, որն իշխանությունը պարտավոր էր անհապաղ իրականացնել հեղափոխությունից հետո: Սակայն դա տեղի չունեցավ, ինչի արդյունքում նախկին իշխանության հետ ամենասերտ ու օրգանական կապերով կապված պետական կառավարման համակարգը, իրավապահ կառույցները, դատական համակարգի առանձին շերտեր դիրքավորվեցին, ինչպես իրենք են ասում՝ խրամատներում ու այսօր քաղաքական ու տեղեկատվական պատերազմներ են մղում ինչպես գործող իշխանության, այնպես էլ հասարակության դեմ՝ ընհանուր առմամբ:

Այստեղ խնդիրը միայն առանձին վերցրած անձերը կամ համակարգերը չեն: Խնդիրն այն մտածողությունն ու այն աշխարհայացքն է, որը քաղցկեղի նման տարածված է եղել ու է’ պետական կառավարաման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում: Այդ մտածողությունն ամեն օր արտահայտվում է որևէ կերպ՝ երբեմն ուղղակի հակաիշխխանական, երբեմն էլ՝ իրականում հահապետական դրսևորումներով: Իսկ իշխանությունն ուղղակի մոլորության մեջ է՝ կարծելով, թե այս կամ այն պետական պաշտոնյայի փոփոխությունը կարող է լուծել այս խնդիրը: Իրականում Արթուր Վանեցյանից հետո ԱԱԾ-ում բազմաթիվ վանեցյաններ են մնացել, ավելի վատթար վիճակ է ոստիկանական համակարգում՝ միջակ մասնագիտական հմտություն ունեցող, վախվորած և նախկին համակարգերի հետ սերտորեն կապված անձանց բարձր պաշտոնների նշանակումները դրա ապացույցն են։

Առաջացած խնդիրները, համակարգային, իսնտիտուցիոնալ բնույթ ունեն, որոնք առանց հայեցակարգային, ռեֆորմիստական մոտեցումների չեն կարող լուծվել: Իշխանությունը մինչև օրս չի գնում այդպիսի լուծումների՝ ակամա սնուցելով նախկին համակարգի ու նրանց նորահայտ սատարողների՝ ամեն ինչի պատրաստ գործելաճոը: Այնպես որ, պետք է սպասել նոր սկանդալային բացահայտումների:

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան