Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Սիրելի հայրենակիցներ, այս նամակով ակնկալում եմ ձեր քաղաքացիական բարձր գիտակցությունը, քանի որ հունվարի 3-ին տեղի ունեցած դեպքը միայն ինձ չի վերաբերվում, այլ մեզ բոլորիս: Խուլիգանը՝ ով պետք է պատասխանատվության ենթարկվի, կոպիտ ձևով խախտել է հասարակական կարգը՝ իր ծայրահեղ լկտի, խուլիգանական և բոլորի համար վտանգավոր պահվածքով։ Այդպիսի դեպքեր դուք հավանաբար շատ եք հանդիպում կամ հանդիպել ձեր կյանքում։ Սա նախադեպ է, որ պետք է խստագույնս մերժվի հասարակության կողմից, որպեսզի մեր խաղաղ կյանքը ապագայում վտանգված չլինի։
Դերասանը տեղեկացնում է նաև, որ ինքը ներգրավվել է որպես տուժող։
Հ.գ Պետք է արդարադատությունը տոնի իր հաղթանակը, որ բոլորս հասկանանք, որ պաշտպանված ենք ոստիկանության և արդարադատության կողմից,- գրել է Ազոյանը։

















