Լրահոս 24/7

Հայ հանրությունը հավատացել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային․ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել ԴիջիԹեք 2025-ի շրջանակում անցկացվող տեխնոլոգիական էկոհամակարգի միջոցառմանը, որը միավորել է համաշխարհային նորարարներին, ստարտափներին եւ ներդրողներին: Նպատակն էր ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը ոչ ֆորմալ միջավայրում:

Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ԴիջիԹեք միջոցառման կազմակերպիչներին 20-րդ հոբելյանական ԴիջիԹեք 2025-ի անցկացման կապակցությամբ: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ հայ հանրությունը հավատացել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային, ինչի վառ ապացույցն այս օրերին ԴիջիԹեք այցելող հոծ բազմությունն է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման տեմպերի եւ խնդիրների մասին, փաստել, որ ոլորտում հնարավորությունները շատ են, քանի որ էկոհամակարգն իրական է եւ կենսունակ: Խնդիրների առումով ԱԺ փոխնախագահը մատնանշել է երկարաժամկետ ռազմավարական նախագծերի կարեւորությունը: Ոլորտի խնդիրների լուծման համատեքստում ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորությունը: Նրա խոսքով այս մարմինը զբաղվում է ռազմավարական երկարաժամկետ առաջնահերթությունների սահմանմամբ, ինչպես նաեւ ռազմավարական ծրագրերի հաստատմամբ: Հակոբ Արշակյանը ներկայացրել է խորհրդի աշխատանքները, մանրամասնել բնագավառի զարգացմանն ուղղված վերջին քայլերը: Այս համատեքստում նա կարեւորել է Նորարարության հայկական հիմնադրամի գործունեությունը, որը ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ այս հիմնադրամը կարող է դառնալ Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացման հզոր գործիք:

Նշենք, որ թվային տեխնոլոգիաների ամենամյա միջոցառումը՝ ԴիջիԹեք 2025-ը, Երեւանում անցկացվում է հոկտեմբերի 10-12-ը:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

15 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

26 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

51 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago