Լրահոս 24/7

Բավական է մեր հայրենակիցներին uպանած, բանտերում խոշտանգող Ադրբեջանի իշխանություններին սրբադասեք մեր երկրում. Մարուքյան

«Մեր իշխանական շրջանակները ցնծում են. Ադրբեջանից ցորեն է գալիս Հայաստան։ Իշխանությունները փորձում են հասարակությանը ներկայացնել մի իրավիճակ, իբր երկիրը սովի մեջ է, ցորեն չկա, և ահա՝ իբր ի ուրախություն բոլորիս, Ադրբեջանը թույլ է տվել, որ ղազախական ցորենը իր տարածքով անցնի Վրաստան ու գա Հայաստան»,-նշում է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծում է՝ բնականաբար, սա արվում է առաջիկա ընտրություններից առաջ՝ սոցիոլոգիական պատկերն «շտկելու» նպատակով։ Եվ դեռ նմանատիպ քայլեր անպայման կլինեն Էրդողանի և Ալիևի կողմից․ նրանք փորձելու են օգնել գործող իշխանությանը կորցրած ընտրողներին ետ բերելու հարցում։

«Մյուս դրդապատճառն էլ Զանգեզուրի միջանցք ստանալու մասին Ալիևի հայտարարությունները մեղմելն է՝ դրական քայլի իմիտացիայով։ Սա ամբողջությամբ կեղծ պատմություն է։
Իբր Հայաստանը ցորենի ճգնաժամի մեջ էր, ժողովուրդը սովամահ էր լինում, իսկ Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց։

Կա նաև մեկ այլ ստոր միտում՝ նսեմացնել 90-ականների հաղթանակները։ Այո՛, այն ժամանակ ցորեն չի եղել, և բերվել է Թուրքիայի տարածքով, բայց մենք հաղթած պետություն էինք։ Ինչպե՞ս կարելի է այդ ժամանակաշրջանը համեմատել այսօրվա պարտված, նվաստացած և ամեն ինչ միակողմանի զիջած Հայաստանի հետ։

Բավական է մեր հայրենակիցներին սպանած, էթնիկ զտումներ իրականացրած և բանտերում խոշտանգող Ադրբեջանի իշպանություններին սրբադասեք մեր երկրում»։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

12 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

13 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

14 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

15 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

17 hours ago