Լրահոս 24/7

Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ. Աբրահամյան

«Մինչ հասարակությունը քննարկում է 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներն ու փնտրում իր հարցադրումների պատասխանները, դրա որոշումներին և մանրամասներին տիրապետող բարձրաստիճան զինվորականների ճնշող մեծամասնությունը լռում է»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, ավելին, նրանցից ոմանք այս իշխանության ստեղծած հանձնաժողով էլ գնացին կամ դրա պատրաստակամությունն էլ հանձնեցին, սակայն հարկ չհամարեցին դրա մասին խոսել հասարակության առաջ:

«Լռողներից Ջալալ Հարությունյանին որպես «վարձատրություն» բանտ ուղարկեցին, շատերը տարբեր քրեական գործերով են անցնում, սակայն թեմայից տեղյակ զինվորականներից մի քանիսն են խոսել, այն էլ` խիստ սահմանափակ չափով:

Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու և որոշակի առումով մեղմելու այն խորը ցավը, որն առկա է հասարակության ներսում:

Թե չէ իրենց ենթակա հրամանատարներին, զորքին իշխանությունն ինչում ասես չի մեղադրում, զրպարտում, վիրավորում է, իսկ իրենք տարօրինակ լռություն են պահպանում` դրանով ապահովելով իշխանության լկտիությունն ու քողարկում իրական հանցագործությունները»,- գրում է Տ.Աբրահամյանը:

Թիվ 1

Recent Posts

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…

4 minutes ago

ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…

15 minutes ago

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

47 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

1 hour ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

1 hour ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

2 hours ago