Լրահոս 24/7

Ցանկացած ֆորս-մաժորի դեպքում հայ-ադրբեջանական կարգավորումը կարող է խաթարվել

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Ոչ ոք վստահաբար չի կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է Հայաստանը հասցնել երաշխավորված խաղաղության եւ կայուն զարգացման մեկնարկային հանգրվանի: Աշխարհում ամեն օր իրավիճակ է փոխվում: Ուրվագծվում է մի քանի հավանական պատերազմ: Թիրախի տակ է նաեւ մեր անմիջական հարեւան Իրանը, կարող է «պայթել» Հնդկաստան-Պակիստան կամ Պակիստան-Աֆղանստան կամ իսրայելա-թուրքական առնվազն պրոքսի պատերազմ, Բոսնիա-Հերցեգովինան մնում է «վառոդի տակառի վրա նստած», Չինաստանը կարող է Թայվանը զենքի ուժով «միավորել» եւ այլն:

Չկա երաշխիք, որ ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագիրն «աշխատելու է» կամ Գազայի, իսրայելա-պաղեստինյան հարցերով Շարմ էլ Շեյխի պայմանավորվածությունները չեն փլուզվելու: Թվարկած եւ այլ ցանկացած ֆորս-մաժորի դեպքում հայ-ադրբեջանական կարգավորումը կարող է խաթարվել:

Բայց դիտարկումներից միայն մի բան է հետեւում. քառասունչորսօրյա պատերազմը եւ դրա հետեւանքները նույնքան «օրինաչափ են», որքան Ուկրաինային այսօր առաջարկվող «կապիտուլյացիան»: Ընդ որում, Հայաստանը պատերազմում մենակ էր:

Եւ եկեք նկատի ունենանք, որ մենք ապրել ենք մի երկրում, որի Գերագույն գլխավոր հրամանատարը 1993թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում հայտարարել է պատերազմի, առճակատման փուլի ավարտը, բայց մարտական գործողությունները շարունակվել են եւս շուրջ մեկ տարի: Ինչու՞: Որովհետեւ ղարաաբղցի մի քանի դաշտային հրամանատար եւ քաղէլիտա կոչվածը խաղաղությանը դե՞մ են եղել: Մեկ տարում երկու անգամ Ստեփանակերտում արմատական իշխանափոխություն իրակացրած Երեւանի համար չորս-հինգ ղարաբաղցի «Ռեմբոյի» ընդմիշտ մեկուսացումը որեւէ խնդիր չէր ներկայացնում: Հարցրել եւ պատասխան չեմ ստացել. ադրբեջանական եւս հինգ շրջան գրավող բանակն ինչու՞ 1994թ. մայիսի 12-ին օկուպացիայի տակ է թողել նախկին ԼՂԻՄ տարածքի շուրջ տասը տոկոսը:


Հ.Գ. Որպեսզի ասածը մերկապարանոց չթվա, դիտեք, խնդրում եմ այս տեսանյութը:

Թիվ 1

Recent Posts

Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…

17 minutes ago

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…

47 minutes ago

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…

1 hour ago

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ Արաղչի

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…

1 hour ago

ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին

Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…

1 hour ago

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

2 hours ago