Լրահոս 24/7

Ավտոմեքենաներ վաճառելուց ֆիզիկական անձից ԱԱՀ չի գանձվի

Խորհրդարանը քննարկել է էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծողներին 1 տարով ԱԱՀ-ից ազատման արտոնության երկարաձգման նախագիծը։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցվեն, և փորձաքննության կարիք չի լինի։ «Այս հարցի լուծումն առաջիկա օրերի ընթացքում կլինի»,- տեղեկացրել է նա:

Ըստ Թունյանի՝ տեղեկություն է տարածվում, որ քանի որ ԱԱՀ-ի արտոնությունը կիրառվելու է միայն մինչև 2 տարվա հնության մեքենաների համար, հետագայում, եթե 3-5 տարվա վաղեմության իր էլեկտրամոբիլը մարդը վաճառի, ապա ԱԱՀ է վճարելու:

«Ուզում եմ ասել՝ նման բան չկա, և ԱԱՀ, ֆիզիկական անձի կողմից մեքենան վաճառելու դեպքում՝ ոչ միայն էլեկտրամոբիլ, այլև ցանկացած այլ մեքենա, չի կիրառվում»։

«Երրորդ կարևոր բանը. մեզ շատ քաղաքացիներ դիմում են, ասում են՝ մենք արդեն մեքենաները պատվիրել ենք, դրանք արդեն ճանապարհին են, չգիտեինք, որ 2 տարվա սահմանափակում է լինելու, պարոն Պապոյանը ճիշտ է ասում, որ իրենց ոչ ոք չէր խոստացել, որ այս արտոնությունը երկարաձգվելու է, բայց ամեն դեպքում մարդիկ, դատելով մեր ուղերձներից, ենթադրել են, որ նույնկերպ այդ արտոնությունը շարունակվելու է, և արդեն մեքենաներ են պատվիրել»,- նշել է Թունյանը։ Պատգամավորի խոսքով, մինչև երկորրդ ընթերցում կփորձեն հասկանալ՝ հնարավո՞ր է այնպես անել, որ արդեն ճանապարհին գտնվող էլեկտրամոբիլների համար, որոնք երկու տարուց հին են, խնդիրը լուծել:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

12 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

13 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

14 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

16 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

17 hours ago